ժողովել և խելքը գլխին բան գրել։ Դու, համենայն դեպս, գոնե հազվադեպ, գրիր քո գործերի մասին, հուսով եմ գիտես, որ այդ ամենը ինձ հետաքրքրում է։
Դե ողջ լերուք, բարեկամներս, և մի բարկացեք այս հիմարագույն նամակիս համար։
Հա, հիմա Մոսկվայում է Օնիկի մայրը, երեկ Սուսաննայի հետ նրա մոտ էինք (նա եկել է Օնիկի քրոջ հետ)։ Սուսաննան, իհարկե, ձայնակցում է ինձ և խոնարհ բարևում է ձեզ։ Լսել եմ, որ Պիճիկը, Գաբրիելյանը և Նորեկը ժուռնալ են հրատարակում։ Գրի՛ր այդ մասին։ Կարծեմ նրանցից նամակ ունեմ, դեռ չեմ ստացել՝ Մեսնիկյանի մոտ է — ինձ նոր Կարենոն հայտնեց։ Դե այսքան։
63. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Սիրելի Կարեն
Խնդրեմ խոստացածդ 20 ռուբլին ուղարկես հետևյալ հասցեով՝ Васильевский остров, 9-ая линия, д. 48, кв 81, Мушегу Туманяну, հանձնել ինձ։ Առայժմ առանձին նորություն չեմ կարող հայտնել։ Երբ գրությունս ավելի պարզվի, կգրեմ։ Ողջ լեր։
64. Վ. ԽԱՆԶԱԴՅԱՆ—ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Սիրելի Վարյա[1]
Ձեր բացիկը քարշ գալով հասավ ինձ և նորից հարկադրեց ինձ կարմրել ամեն ինչի համար (թեև ես արդեն վաղուց կորցրել եմ և ամոթ, և խիղճ), և նրա համար, որ պատահեց Բարի մոտ
- ↑ Նամակը գրված է ռուսերեն։