Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/114

Այս էջը հաստատված է

ընդունելի համարեք, բարի եղեք հայտնելու ինձ Ձեր պայմանները, և ես կուղարկեմ թարգմանությունս։

Ամենայն հարգանոք
Վահան Տերյան

Հասցես՝ СПБ, Петербургская Сторона,

Большой проспект, дом 17, квартира 34


68. Կ. ԿՈԻՍԻԿՅԱՆԻՆ
<1913, հոկտեմբեր, Պետերբուրգ>

Սիրելի Կարպ-Բարիչ

Ահա մի ամիս է, որ ուզում եմ գրել Ձեզ և չեմ կարողանում։ Ամբողջ ժամանակն այն հուսով էի, որ մի տեղից կճարեմ փող և պարտքս Ձեզ ուղարկելիս միաժամանակ և կգրեմ։ Սակայն մինչև այժմ ոչինչ չկարողացա անել, միևնույն ժամանակ չգիտեմ անգամ կհաջողվի՞ մի բան, թե՞ ոչ, կամ եթե հաջողվի (չեմ դադարում հուսալուց և փորձեր անում եմ, որովհետև ունեմ և ուրիշ կարիքներ՝ օրինակ, Սուսաննայի գալու և այլն), չգիտեմ երբ կլինի այդ։ Սպասելը և Ձեզ չգրելը արդեն անհնար է դառնում և կարող է Ձեզ այնպես չերևալ ինչպես է։ «Սուր քո և պարանոց իմ», Կարբարիչ, ուրիշ ի՞նչ կարող եմ ասել։ Թեպետ ունեմ «մեղմացուցիչ դեպք հանցանաց», դա այն է, որ երբ ես վերցրի փողը, միանգամայն հավատացած էի, որ իր ժամանակին կվերադարձնեմ (հիշո՞ւմ եք, մի անգամ Ձեզ ասի, թե երկու-երեք օրից կբերեմ ), որովհետև իմ և Ձեր բարեկամ ազնվազարմ Արսեն Բուդաղյանը խոստացել էր ինձ տալ մուրհակով 300 ռուբլի(որից 100 ռուբլին էւ տվել էր, իսկ 200-ը պիտի տար մի երկու օրից)։ Ահա թե ինչո՞ւ ես Ձեզ ասացի, որ մի երկու օրից Ձեր փողը կբերեմ։ Այդ խոստումը տվել է ինձ Արսենը. Ծատուրյանին (պոետ) հայտնի է այդ—ինքն Արսենը նրան իմ ներկայությամբ «հեռախոսյուք» ասաց։ Հարցրեք Ծատուրյանից, եթե չեք հավատում: Եվ որքան էլ անսպասելի լիներ այդ ինձ համար, սակայն եղավ այդ—Արսենը ետ կանգնեց իր խոսքից և... էլ ինչ ասեմ և-ը, գիտեք էլի։ Բացի այն