Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/126

Այս էջը հաստատված է

Քիչ-միչ գրոտում էլ եմ, բայց ժամանակս սուղ է և գործերս էլ այնքան լավ չեն, եթե չասեմ վատ են։

Կարծեմ գրել էի քեզ իմ գործի մասին, այնպես որ երկարացնել չեմ ուզում այժմ։ Մի ուրիշ անգամ ավելի երկար ու լավ նամակ կգրեմ, եթե հավաս լինի։ Գրիր գոնե մի երկտող քո դրության, գործերի և քեֆի մասին — բոլորովին տեղեկություն չունեմ այդ կողմերից։ Թերթերն անգամ ձեռքս չեն ընկնում։ Չգիտեմ («Բաքվի Ձայն»-ը դադարե՞լ է, լո՞ւյս է տեսնում... ամեն ինչից «բեխաբար» եմ: Գրի՛ր:

Ողջ լեր, առայժմ այսքանը։
Քո Վահան

Հասցես՝ СПБ, Пет. Сторона, Большой проспект, дом 17, квартира 34

Ինձ

Բարևներս, իհարկե, Վարյային և «ձերայնոց բոլորեքեանցն»։


75. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
(հեռագիր)
<1913, նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1, Պետերբուրգ>

Թիֆլիս, Վոզնեսենսկայա 18, Հովհաննես Թումանյանին

Հիվանդ եմ, նյութապես ծայրահեղ դժվարին վիճակում, խնդրում եմ, եթե հնարավոր է, ճարեցեք փոխարինաբար 150 ռուբլի։ Հուսով եմ ինձ կպաշտպանեք ստորացումներից, ավելորդ խոսակցությունից։ Ընդունում եմ նյութական բնույթի ամեն պայման։ Սպասում եմ շուտափույթ հեռագրական պատասխանի։

Большой проспект 17, квартира 34, Ваган Терян


76. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
(հեռագիր)
1913, նոյեմբերի վերջ-դեկտեմբերի 2, Պետեբուրգ

Թիֆլիս, Վոզնեսենսկայա 18, Հովհաննես Թումանյանին

Զգացված եմ Ձեր ուշադրությունից, ջերմությունից, մեծապես շնորհակալ եմ, կգրեմ առաջին հնարավորության դեպքում։

Տերյան