Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/13

Այս էջը հաստատված է

եմ ամուսնանում և Ձեզ գրում եմ նույնպես առաջին անգամ, ուստի հուսով եմ, կհասկանաք, թե ինչու դա ինձ համար այնուամենայնիվ դժվար է։ Իհարկե, ես կուզենայի սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր բարեհաճ վերաբերմունքի համար դեպի իմ և Սուսաննայի ամուսնությունը, Ձեր բարի ցանկությունների համար, որոնք ինձ հաղորդեց Սուսաննան։ Թերևս պետք է որ Ձեզ շնորհակալություն հայտնեմ նաև այն բանի համար, որ լույս աշխարհ եք բերել իմ հարսնացուին։ Կարծեմ այդպես էին անում փեսացուները բարի հին ժամանակներում, ինչպես այդ գրում են բարի հին վեպերում։ Ասում են, զոքանչները չար են լինում, բայց ես համոզված եմ, որ ուրիշներից երջանիկ կլինեմ, և դա ինձ շատ և շատ ուրախացնում է։ Ձեզ հղում եմ անկեղծ սրտագին ողջույն։ Իմ կողմից բարևեցեք ձերոնց բոլորին, որոնց հետ դժբախտաբար կամ բոլորովին ծանոթ չեմ, կամ շատ քիչ եմ ծանոթ։

Կրկին ու կրկին անգամ շնորհակալ եմ Զեզնից ամեն ինչի համար և ցանկանում եմ Ձեզ շատ-շատ տարիների առողջություն և ուրախություն։ Համբուրում եմ Ձեր ձեռքը։

Ձեր Վահան

Զեզ բարևում են Սուսաննան և իմ ընկեր Ցոլակը, որը խաչեղբայր է լինելու։


6. Ա. ՊԱԽԱԼՈՎԱՅԻՆ

1911, 24 փետրվարի, Մոսկվա

Մեծարգո Ալեքսանդրա Նազարովնա[1]

Չնայած ես և Սուսաննան որոշել էինք ոչ մի հարսանիք չանել, բայց մեր պսակադրումը առանց հոգսերի ու գլխացավանքի անցավ։ Հարկ եղավ բավականին զբաղվել այդ ամենով և, ահա, միայն այսօր կարողացա մի ազատ և, որ գլխավորն է, հանգիստ րոպե գտնել, որպեսզի մի քանի տող գրեմ Զեզ։ Ի սրտե շնորհակալ եմ ձեզնից ինձ ուղարկած մատանու համար, իսկ Մարտին

  1. Նամակը գրված է ռուսերեն։