Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/132

Այս էջը հաստատված է

Սուսաննան ձեզ բարևում է, ձերոնց բոլորին նույնպես։

Ի՞նչ է անում Դավիթ Մինայիչը։

Իսկ Մարթա՞ն։

Իսկ իմ երիտասարդ ընկերնե՞րը՝ Ռի-ն և Տի-ն։

Այս նամակը գրպանումս մնաց (ըստ իմ հիմարագույն սովորության) մի ամբողջ շաբաթ։ Չգիտեմ ինձ ինչ է պատահել, գրել չեմ կարող, թեև շատ կուզենայի գրել, ավելի ճիշտ՝ զրուցել ձեզ հետ մի լավ և երկար։

Համբուրում եմ ձեզ,
Վահան

Մի բարկացեք և գրեցեք։

Ինչքան անհեթեթ ստացվեց նամակս, տեսնում եմ, բայց դուք համենայն դեպս գրեցեք։ Վերջին ժամանակս, չգիտեմ ինչու, ոչ ոքի չեմ կարողանում կարգին գրել։ Ինչ-որ ապուշային վիճակ է։

Ձեր Վ.Տ.

Ի՞նչ եք անում, ինչպե՞ս եք ապրում, ինչպե՞ս է ձեր տրամադրությունը, արդյոք մտաբերո՞ւմ եք ինձ, գրեցեք մանրամասն։ Ի սեր Քրիստոսի, մի՛ հաշվեք նամակները։ Նկատի ունեցեք նաև այն (բացի «ապուշային վիճակից»), որ ես ահավոր, արտակարգ զբաղված եմ։ Դե, ամենայն բարիք։ Շնորհավոր հիմա արդեն վերահաս Նոր տարին։


80. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1914, 4 հունվարի, Պետերբուրգ

Սիրելի Ցոլ

Տեսնում եմ արդեն, որ պետք է գրել մի բան, որովհետև իրավ որ շատ վաղուց է քեզ չեմ գրել։ Բանն այն է, որ այնքա՜ն գրելիք կա՝ իսկ գրելու ոչ ժամանակ և, որ գլխավորն է, ոչ հավաս։ Երբ գրիչ ես վերցնում ու միտքդ է ընկնում, որ ուզածիդ հազարերորդ