առ երբեմն, երբ ժամանակդ ու տրամադրությունդ թույլ տան։ Ամենաջերմ բարևս Վարյային կհաղորդես և շնորհավորություններս — բոլորիդ։
Մեծապատիվ պարոն Թումանյան
Ստացա և ուրախությամբ կարդացի հարգո Վարչությանդ գրությունը, որով հայտնում եք, որ Հայ գրողների ընկերության ընդհանուր ժողովը պատիվ է արել ինձ Ընկերության անդամ ընտրելու: Թույլ տվեք, հանձին Ձեր, հայտնելու համակրելի Ընկերության հարգելի անդամներին իմ ամենախորին ու ջերմ շնորհակալությունը։ Կուզեի հավաստիացնել ձեզ, որ իմ ուժերը ներածին չափ պիտի ջանամ անօգուտ ու անպետք անդամ չլինելու Ընկերության, որի առաջադիմությանն ու աջողության նպաստելը ամեն գրասեր հայի պարտքը պետք է համարել։
Петербургская Сторона,
Большой проспект, дом. 17, квартира 34
Ինձ համար ուրախալի էր կարդալ ձեր վերջին նամակը, և ուզում եմ ձեզ պատասխանել առանց հետաձգելու, որովհետև գիտեմ, որ եթե հիմա հետաձգեմ, ապա շուտով չեմ անցնի դրան,