չեմ և չեմ կարող լինել, բայց նա ունի և առավելություններ, որ ուրիշները չունեն։ Ի դեպ, մի բան էլ ինձ զարմացրեց։ Լսեցի, որ դուք ձեր մի քանի աշխատակիցներին հնարավոր եք համարում վարձատրելու։ Այդ բանը նամակիս կեսը գրելուց հետո իմացա։ Արդյոք ես իրավունք չպիտի՞ համարեմ այդ առթիվ իմ զարմանքն արտահայտելու։ Դարձյալ կրկնում եմ. սխալ ես միանգամայն, չարաչար սխալվում ես, ենթադրելով, որ իմ զգացմունքները դեպի քեզ փոխված կամ թուլացած են. это вопрос мной категории Եթե հարցը նամակ գրելուս է վերաբերվում—նամակս (սրանից առաջ ուղարկած) ստացած կլինես և ուրեմն կասկածդ փարատված է մասամբ։ Իսկ ինչ վերաբերվում է թերթում չգրելուս, կարծեմ այժմ պարզ է իմ տեսակետը։ Ձեռնարկիր մի փոքրիկ թերթ, ուր երբեք տեղ չպիտի գտնեն ո՛չ Ֆրանգյանը, ո՛չ Լեոն, ո՛չ Բորյանը, ո՛չ Քորյանը (որովհետև այն դեպքում դու ինքդ էլ չես կամենալու այդ) և կտեսնես, թե ընդունա՞կ եմ ես զոհաբերության (և ոչ միայն աշխատանքով, այլև նյութական այլ ձևով, не говоря о հոգեկան), թե՞ ոչ։ Ծանր է ինձ մերժել քեզ — ինչ բան էլ լինի, և միայն դրա համար (քանի որ դու անձնական հարց ես դարձնում այդ) ուղարկում եմ քեզ մի երկու պոեզ, եթե այդքան անհրաժեշտ ես համարում, տպիր—քեզնից խնայելու ի՞նչ ունիմ ես, սիրելի իմ Ցոլակ, բայց դարձյալ հասկացիր ինձ և մի մոլորվիր իմ վերաբերմամբ, մանավանդ մեր ընկերական հարաբերությունների վերաբերմամբ։ Այն ամենը, ինչ վերը գրել եմ մյուս հրատարակությունների վերաբերմամբ, վերաբերվում է և «Գարուն»-ին, և ես կմասնակցեմ այդ գործին և՛ իբր խմբագրության անդամ, և՛ իբր աշխատակից միայն այն դեպքում, երբ ապահովված կլինի աշխատավարձը: Հակառակ դեպքում ես երբեք չեմ խառնվի այդ գործին։
Վերջապե՜ս... բավ է։ Հա, մի բան, որ միանգամայն ճիշտ է, դա մեր ձրիակերությունն է թերթ ստանալու վերաբերմամբ։ Բանն այն է, որ դա առաջ է եկել իմ հիմար ու խառնված դրությունից- ես ինքս զգում եմ, որ շատ անհարմար բան է դա. բայց հիմա չգիտեմ ինչքա՞ն պիտի ղրկեմ։ Որովհետև եթե անցյալ տարվանն էլ ղրկելու լինեմ, будет накладно — այս նեղ «մաջալին» — մաս-մաս կղրկեմ, մինչև լրանա։ Բայց Պողոսը մեղք չունի այդ բանում, միայն իմ մեղքն է։ Ախր նա չէր էլ ստանում այն հիմարագույն
10 Վահան Տերյան, հատոր IV