Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/149

Այս էջը հաստատված է

սակայն ոչ մի րոպե չեմ կասկածում, որ իմ ընկերների բողոքը ևս ոչ մի «կուսակցական» կամ «խնամիական» դրդապատճառ չի ունեցել, որ նրանք ղեկավարվել են ամենամաքուր ձգտումով։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ «կեղծարարության» մասին այստեղ խոսք անգամ լինել չի կարող)։

Ինչևիցե—այս հարկադրյալ բացատրությունից հետո ես անցնում եմ իմ գրության հետևյալ կետին, որի մինչև այժմ լույս չտեսնելու պատճառները վերը բերի։ Ցավում եմ, որ իրերը այսպես դասավորվեցին և այսպիսի կերպարանք ստացան հակառակ իմ ցանկության և ինձ համար միանգամայն անսպասելի կերպով:

Ընթերցողը երևի չի մոռացել Շիրվանզադեի գրածները Գյոթեի «Ֆաուստ»-ի և այդ գրվածքի հայերեն ներկայացման մասին: Այդ գրվածքը դժբախտաբար հնարավորություն չունեցա՛ կարդալու, սակայն կարդացի «Հորիզոն» լրագրում այն հոդվածներր, որ ուղղված էին այդ հոդվածի դեմ։ Չգիտեմ ի՞նչ է ասել Շիրվանզադեն Գյոթեի մասին,— սակայն Շիրվանզադեի հակառակորդի ցիտատներից պարզ էր էականը։ Շիրվանզադեի ասածները շատերին կարող են տարօրինակ թվալ, բայց ես կարծում եմ, այո, Գյոթեի մասին էլ կարելի է աննպաստ կարծիք հայտնել, և այդ իրավունքը անժխտելի պետք է համարվի միանգամայն։ «Բաքվի Ձայն»-ում Գրասերը այդ խնդրին մի ամբողջ հոդված նվիրեց (ի՞նչ արած, երբ մեզանում ամենատարրական ու այբբենական ճշմարտությունները դեռ պետք է «քարոզել»

Այն պարոնը, որը դուրս էր եկել ասպետաբար Գյոթեին պաշտպանելու, որի անունը «Հորիզոն»-ում Ճերմակ է, անվանել