Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/15

Այս էջը հաստատված է

գնալ։ Ես մտադիր եմ գնալ Ռիգայի ծովափ։ Եկեք այնտեղ, ամառը լավ կանցկացնենք միասին, գերմաներեն կսովորենք։ Հա, ախր դուք չգիտեք, թե ես ում հետ եմ ամուսնացել։ Թե՞ գիտեք։ Հավանաբար այո։ Իմ կինը ձեզ ծանոթ է՝ Սուսաննան։ Դե ահա։ Ուրեմն կգրե՞ք ինձ, Անտենկա, սիրելի՜, լա՜վ Անթառամ։

Հաղորդեցեք ձերոնց բոլորին սրտագին բարևներս և խոնարհ ողջույնս։

Կսպասեմ նամակի։

Պինդ սեղմում եմ ձեր ձեռքը։

Ձեր Վահան Տերյան

Մարթային և Դոդյային բարևեցեք։

Հասցես՝ Բ․ Յակիմանկա, տ. 22, բն․ 141, Վահան Տերյան[ին]։


8. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

[1911, մարտի]

Սիրելի Անտենկա

Ձեր նամակն ստացել եմ։ Շնորհակալություն մաղթանքների և ամեն ինչի համար։ Ափսոս, որ ձեզ հետ շուտ չեմ տեսնվի։ Չէ՞ որ այնպես եմ վարժվել ձեր բարեկամությունն զգալուն։ Ձեր հարսանիքին ոչ մի դեպքում չեմ գա, որովհետև սարսափելի կխանդեմ։ (Դուք ծիծաղո՞ւմ եք։ Ո՞չ։ Բայց սա ճիշտ է)։ Դե, կատակը մի կողմ, իսկապես, չե՞ք մտադրվել իմ ճանապարհով գնալ։ Ո՞վ է ձեր փեսացուն և մնացյալը, եթե կարող եք, գրեցեք, դա ինձ շատ հետաքրքիր է։ Միայն տեսեք, չստեք։ Եթե ձեզ հետաքրքրում են իմ «օրերն ու աշխատանքները», գիտցեք, որ ամեն ինչ ընթանում է առաջվա պես։ Աշխատում եմ, մտադրվում եմ անել այս, այն, վհատում եմ, հուսահատվում, վերստին հուսավառվում, նորից որևէ բան եմ սկսում և այսպես շարունակ։ Մտադիր եմ շուտով հարստանալ՝ ուզում եմ երկրորդ հրատարակությամբ և ընդարձակված ծավալով հրատարակել իմ բանաստեղծություններիս գիրքը և ահագին փող վաստակել։ Գտնվեցին հրատարակիչներ, որոնք խոստանում են ինձ վճարել գրքիս համար և հրատարակել, և դա շուտով վերջնականապես կպարզվի։ Ամուսնությունն