Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/150

Այս էջը հաստատված է

էր իր հոդվածի վերնագրում Շիրվանզադեին Գրաֆոման: Այդպես էլ գրել էր՝ «Գրաֆոմանի գրչի տակ» — այսինքն Գյոթեն Շիրվանզադեի «գրչի տակ»։ Երևի հոմանիշներ ընդունելով «Շիրվանզադե» և «գրաֆոման» բառերը: Այստեղ ևս չմոռանանք սակայն, որ կարծիքի ազատության իրավունքը—սուրբ իրավունք է։ Թող ճերմակը այդպես կարծե, մեղք չկա դրանում[1]։ Բայց պ. Ճերմակի հոդվածը տպել է մի թերթ, որը դեռ մի տարի առաջ մի ամբողջ տարի ագիտացիա էր մղում և պրոպագանդ էր անում այդ նույն Շիրվանզադե! հոբելյանի վերաբերմամբ։ Արդյոք այդ վերջին հանգամանքը որոշ պարտականություն չէ՞ր դնում հիշյալ թերթի խմբագրության վրա։ Արդյոք թույլատրելի՛ է, որ մի հասարակական օրգան այսօր երկինք բարձրացնե մի հեղինակի, տոնե ամենայն շքեղությամբ նրա գործունեության, բեղմնավոր գործունեության հոբելյանը և դեռ «հոդաթափները չմաշած» նույն այդ հեղինակին գրաֆոման (այսինքն գրելու մանիայով,գրելացավով բռնված մեկը) անվանն։ Արդյոք «Հորիզոն»-ի ասածները բարոյական պատասխանատվություն դնո՞ւմ են խմբագրության վրա (արդեն մի կողմը թողած տրամաբանական պատասխանատվության հարցը), թե՞ քամու բերածի է նման այդ լրագրի ասածը—այսօր այսպես, վաղը այլ կերպ... Չէ՞ որ Շիրվանզագեն նույն Շիրվանզադեն էր, որին նվիրված էին (չհաշված ամբողջ տարվա ընթացքում գրված անթիվ հոդվածները) «Հորիզոն»-ի երկու օրվա (եթե ոչ ավելի) համարները ամբողջապես՝ լի ամենաջերմ ողջույններով ու գովեստներով։

Եվ հանկարծ նույն գրողը գրաֆոմա՞ն...

Ահա այս փաստի դեմ ես ուզում էի բողոքել ամենաեռանդուն ու վճռական կերպով, որովհետև թե այդ հոդվածը, թե այն նկատողությունը

  1. Թեպետ դժվար է չզարմանալ, երբ նույն պ. ճերմակը, որ իր մի շարք ռեկլամի բնավորություն կրող հոդվածներում, նվիրված «նոր հոսանք»-ին (խոսքս լոկ քննադատին է վերաբերվում և ոչ «Նոր հոսանք»-ին), մի շարք այլ զմայլեցուցիչ գյուտերի հետ միասին (օրինակ, որ «նոր հոսանք»-ը մի չնաշխարհիկ պատիվ է վայելում հայ ամսագրի տարեգրության մեջ, այլև եզակի է նույնիսկ ռուս ամսագիրների շարքում...), մի շաբք «տաղանդներ» ու «հանճարներ» գտել «Նոր հոսանքի նորածին աշխատակիցների ցանկում, ասում եմ դժվար է չզարմանալ, որ այդ նոր հանճարների պեղիչը — մեր գրականության այդ չտեսնված Մառը, Շիրվանզադե իր համար այլ անուն չի գտել, բացի «գրաֆոմանից»: