Ի՞նչ եք անում։ Ինչպե՞ս եք ապրում։ Ինչպե՞ս են ձերոնք։ Բարևեցեք բոլորին։ Ամենայն, ամենայն բարիք, համբուրում եմ ձեզ պինդ։
Սուսաննան բարևում է ձերոնց բոլորին և ձեզ, իհարկե։
Լեկցիաս շատ ժողովուրդ չէր հավաքել — ընդամենը մի 200 մարդ հսզիվ լիներ։ Մուտքը շատ չէր՝ 50—60 ռուբլի մաքուր մուտք մնաց ինձ, որ և հազիվ ծախքերս (այստեղ չէ՞ որ ապրում էի այսքան ժամանակ) ծածկեց։ Ես շատ ավելի էի սպասում և դրա համար էլ ծախք շատ եղավ—աֆիշների, ծրագիրների, բլեթների, հայտարարությունների և նմանապես ապրուստի։ Աջակցություն ոչ ոք ցույց չտվեց, և լեկցիայիս կազմակերպությունը ամբողջապես ծանրացել էր Օնիկի և նրա կնոջ ու կնոջ քույրերի վրա։ Պետք է ասեմ, որ հակառակ նրանց ցույց տված աջակցության, մյուս կողմից—«մեր բարեկամների«, «ծանոթների» և այլն կողմից ոչ միայն աջակցություն չկար, այլև շատ վատ ծածկված վատ վերաբերմունք, նույնիսկ թշնամանք։
Այս հանգամանքը բացատրության կարիք ունի, բայց շատ է երկար — մի օր կպատմեմ: Առայժմ ասեմ, որ Թումանյանն առաջարկեց ինձ լեկցիաս Հայ գրողների ընկերության մեջ կարդալ- հրաժարվեցի: Կարդացի լեկցիաս մի դահլիճում (Երաժշտական դպրոցի), որ հայ ազգայինների հարգանքը չէր վայելում։
Բացի այդ, իմ մտքերը ես մասամբ հայտնել էի մասնավոր խոսակցությունների մեջ, այնպես որ առաջուց շատերը տրամադրված էին հակառակ, մանավանդ հորիզոնա-դաշնակցականները։
Լեկցիայիս աշակերտներ չէին եկել — թանկության պատճառով։ Առհասարակ գները թանկ էին նշանակել սովորականից։
Հասարակությունը լսում էր ամենախորին ուշադրությամբ։ Լեկցիաս տևեց երկու ժամ, անտրակտը չհաշված։ Վերջում առաջարկեցին