Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/156

Այս էջը հաստատված է

դիսպուտ անել—ես հրաժարվեցի (թույլտվություն էլ չէի վերցրել)։

Դաշնակները-հորիզոնիստները կատաղած էին, թեև այդ կատաղությունը զանազան արտահայտություն գտավ նայած ամեն մեկի կեղծավորության չափին։ Իսկ քանի որ այստեղ ինչ հորիզոնիստներին կատաղություն է պատճառում, համարվում է («բնականից») մշակիստների կողմնակցություն ուստի մշակիստները ինձ ողջունում էին։ «Մշակ»-ը առաջարկեց ամբողջ լեկցիաս տպել, ես էլ համաձայնեցի, բայց հետո մի կողմից հալ չկար կարգի բերելու գրածս տպագրության հանձնելու համար, մյուս կողմից էլ լավ համարեցի առայժմ վերապահ մնալ։

Առհասարակ չեմ կարող ասել, որ այստեղի «գրական» ընտանիքը սիրով ընդունեց ինձ—ընդհակառակը, ես ինձ շարունակ շատ մենակ ու հեռու եմ զգում։

Առաջարկություն եղավ նույնպես առանձին տպելու լեկցիաս, բայց ես հրաժարվեցի այդ բոլորից, չկամենալով երկու թայֆաներից որևէ մեկին հենարան ծառայել կամ գործիք լինել։

Առերես հետս լավ են, իհարկե, բոլորը։ Բայց զգում եմ խորը և գիտեմ հաստատ, որ լավ չէ նրանց սիրտը իմ վերաբերմամբ։


89. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
1914, 8 հունիսի, Պետերբուրգ

Սիրելի Կարեն

Այսօր նամակներ եմ ուզում գրել, օգտվելով այն հանգամանքից, որ մի քիչ անառողջ եմ և հնարավորություն չկա առարկաներով պարապելու։ Բայց ինչ որ շունչ կար մեջս, գնաց Ջուզեպպովիչի նամակին— նրան գրեցի ամեն ինչ (մի քանի «ընդհանուր» հետաքրքրություն ունեցող հարցերի մասին — այսինքն վերջերս լրագրներում դուրս եկած «սկանդալի» մասին, որ երևի քեզ էլ հետաքրքիր է, թեև չգիտեմ—այդպես թվում է — կարծում եմ նա կկարդա, եթե հետաքրքրվես՝ այդ մասը նամակիս — ուստի այդ մասին չեմ գրում)։ Մնում եմ ես սոսկ Վահանս, որ հետաքրքրական