Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/159

Այս էջը հաստատված է

Հասցես՝ г. Ахалкалаки, Нерсесу Тер-Григоряну

Ինձ

Հա՛, Կեալ-Բարիչը Թիֆլիսում հանդիպեց ու ասաց, որ Գերյեն հարցրել է նրանից մեր հասցեն, նա էլ քո ադրեսն է տվել։ Նամակ, բան չե՞ս ստացել։

Վ. Տ.


91. ՆՎ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

<1914, 24 հունիսի, Գանձակ›

Ուշանում է Ձեր նամակի պատասխանը, բայց Դուք չպիտի նեղանաք, սիրելի Նուարդ։ Չեմ ուզում պատճառաբանել նամակիս ուշանալը, նախ նրա համար, որ երկար կլիներ գրել և հետաքրքրական չէ այդ ամենը, բայց առավել այն պատճառով, որ ամեն մի պատճառաբանություն կարելի է այս կամ այն կերպ հերքել։ Ավելի լավ է հավատալ բարեկամներին և ոչ մի վատ բան չենթադրել այդպիսի դեպքերում։ Այս դեպքում ես ունեմ հիմնավոր պատճառներ, եթե միայն կարելի է հիմնավոր համարել որևէ պատճառ։ Սակայն առհասարակ կուզեի, որ կանոն լիներ մեր մեջ գրել այն ժամանակ, երբ «գրվում» է, երբ կա հոգեկան և ֆիզիկական հնարավորություն։ Այս ամենն ասում եմ, որ մեր մեջ դատարկ բանի համար թյուրիմացություն չպատահի։ Եվ իրավ, ի՞նչ արժե այն նամակը, որը գրվում է միայն գրված լինելու համար։ Այս փոքրիկ նախաբանը թող սրտմտություն չպատճառի Ձեզ։ Серьезно да. Լինենք միշտ ազատ և անկեղծ, որքան որ հնարավոր է։ Կարծեմ կան ծաղիկներ, որոնք փակվում են, երբ մոտենում ես, կամ ձեռք ես տալիս նրանց, կարծեմ կան այդպիսի ծաղիկներ։ Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում է կեղծիքից ու բռնությունից։ Վերջերս ես այնքան եմ ամփոփվել իմ մտածումներով ու զգացումներով իմ մեջ, որ շատ քչերի հետ, գրեթե ոչ ոքի հետ, բացի Պաոլոյից, նամակագրություն չունեմ և նամակ գրելուց էլ ետ եմ սովորել։ Իսկ պաշտոնական կամ կիսապաշտոնական նամակագրությունից գրեթե զզվում եմ։ Դրա համար ես կուզեի նամակագրության ժամանակ ինձ միանգամայն ազատ զգալ և անպատասխանատու