Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/168

Այս էջը հաստատված է

շատ են ժամանակ խլում)։ Միակ ու գլխավորագույն հոգսս, իհարկե, Սուսաննան է, որին գրել եմ, որ աշխատի մի կերպ Մոսկվա գալ— գուցե այս անգամ նրա գործը հաջողվի—այն ժամանակ ես ավելի հանգիստ սրտով գոնե մի առժամանակ կպարապեմ այս առարկաներով։ Գարնանը գուցե փորձ անեմ պետականներս տալու—նրանցով կսկսեմ պարապել մի ամսից՝ եթե որոշեմ վերջնականապես։ Ահա նամակս կոնդակի պես երկարեց, և ոչինչ չգրեցի պատերազմի մասին։ Մի՞թե լավ չարի, Կարբարիչ, երևի Դուք դրա համար դժգոհ չեք լինի ինձնից, այդպես է թվում ինձ՝ մեղավորիս։ Բայց երեկ ուրախությամբ կարդացի ձեր ժողովի մասին «Речь»-ում։ Այստեղ շատ զազրելի է այդ կողմանե։ Ահա Ձեզ մի երկու նմուշ։

Այստեղ պատերազմի սկզբից մինչև այժմ ոչ մի հասարակական ընդհանուր ժողով չի եղել։ Երբ մի քանի հոգի հարց են բարձրացրել այդ մասին, Ղուկասովը ասել է թե — «Եթե ժողովում ոչ մի ճառ չի լինի և ժողովը զուտ մանիֆեստացիական բնույթ կկրի — նա կգա, իսկ եթե լինեն խոսակցություններ, նա չի բարեհաճի գալ։ Եվ ժողով չեկավ, որովհետև մի քանի հոգի ցանկացել էին, որ լինեն խոսակցություններ:

Աբամելիքն էլ ասել է, թե նա ոչ մի կոպեկ չի տա Հայկական կոմիտեին, որովհետև գտնում է, որ կամավորների խմբեր կազմելը վնասակար է պետական տեսակետից։ Երբ նրան մատնանիշ են արել Լեհաստանը, նա ասել է, որ այնտեղ էլ վնասակար է համարում այդ։

Այստեղի մարդիկ սիրտ ասածի տեղ դեպարտամենտներում չորացրած խիար ունեն, ես հաստատ տեղեկացա այդ մասին — քամեն գլխից մինչև ոտները։ Բայց չկարծեք, որ «ազգասեր» չեն, извините, այստեղ մի շարք հասարակական ազգային գործիչներ կան, որոնք խորապես համոզված են, թե հայոց հարցի լուծումը իբր թե արդեն լուծվել է) իրանց գործն է և բարձրաձայն ասում են այդ и на этих идиотов нет ведь Чехова, впрочем к чему Чехова гревожить, когда и простого Горбунова хватит на это.

«Вообче!»... Էհ, բավ է, Կալբարիչ, վերջացնենք այս հիմար նամակը և հանձնենք մեզ Ձեր աղոթքներին։ Բարևներս Նինա Մոիսեևնային, Ջուզեպին և Գոհարին։ Ջուզեպի հարսնիքին