Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/17

Այս էջը հաստատված է

9. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

<1911, 16 ապրիլի, Մոսկվա>

Սիրելի Ցոլակ

Վաղը-մյուս օրը կգրեմ քո հարցմունքի պատասխանը, կարծում եմ առանձնապես շտապելու կարիք չկա, քանի որ դեռ տոներ են։ Ալմանախի երրորդ գիրքը հրատարակելու է Բուդազյանը, հոդվածդ պատրաստիր։ Ավելի ընդարձակ կգրեմ այս երկու օրս։ Հա, ռեֆերատդ հանձնված է Шапошников-ին։ Բարևս Վարյային և ընկերներին։ «Կոչ»-ը տեսա, այդ մասին կգրեմ։ Բարևիր Պիճիկ-Միչիկներին, նրանց էլ կգրեմ։

Վահան

10. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1911, 26 ապրիլի, Մոսկվա

Սիրելի Անտենկա

Տարօրինակ զգացում համակեց ինձ, երբ կարդացի ձեր վերջին նամակը։

Դա անքուն անցկացրած գիշերից հետո էր. այստեղ Թիֆլիսից եկած հայկական թատերախումբն էր, և ներկայացումներից հետո հասարակությունը դերասաններին ընթրիք էր տալիս։ Այդ ընթրիքին ես էլ կայի։ Ընթրիքը երկար ձգվեց։

Մենք մի ընկերոջ հետ դուրս եկանք և ուղղվեցինք մեր տուն։ Տուն գալով, որոշեցինք չքնել և երկար ժամանակ զրուցում էինք։ Առավոտյան, թեյից հետո, պառկեցինք մի քիչ հանգստանալու։

Հենց այդ ժամանակ բերին ձեր նամակը։ Ես կարդացի ու այլևս չկարողացա քնել։ Ինչու, չգիտեմ։ Ինձ համար շատ տարօրինակ էր։ Արթմնի ես զգում էի ձեր ներկայությունը, շոշափելիորեն զգում ձեզ, լսում էի ձեր ձայնը... Ես անասելի լավ էի զգում ինձ... Չկարծեք, թե քնած էի։

Դրանից հետո ես նստեցի գրելու ձեզ և գրեցի մի սարսափելի ցնդաբանություն, որը, սակայն, կարող էի կրկնել և հիմա և չեմ

2 Վ. Sրյան, հատ․IV