այն հիմարների պես եմ անում, որոնց երբ ասում ես՝ «հիմար ես» և որոնք պատասխանում են՝ «դու էլ հիմար ես»: Հավատա, որ միանգամայն անկախ քո հայտնած կարծիքից, ես գտնում եմ, որ շատ է պրիմիտիվ և «հնաշունչ» ոտանավորդ, որպիսին կարելի էր գրել վաղ ժամանակներում... Իհարկե դա ճաշակի խնդիր է և ըմբռնումի, և ես բոլորովին հավակնություն չունեմ օրենքի բնույթ տալու կամ պարտավորեցնել ընդունելու իմ կարծիքը — ինչպես և դու կարծեմ։ Իմ այդ ոտանավորները շատերին դուր չեն գա, այնպես որ դու մենակ չես լինի, մինչդեռ հազիվ թե նույնը կարելի լինի ասել իմ մասին։ Այստեղ մի հարգելի մարդ, որի անունը չեմ ուզում տալ (որովհետև նա ինքը չի ասել, այլ մի ուրիշը), ասել է, որ քո ոտանավորի մեջ ավելի բանաստեղծություն կա, քան իմերի, որոնք ավելի քիչ բանաստեղծական են, բայց «իմաստուն» են։ Այդ վերջին հանգամանքը ինձ, իհարկե, չի կարող մխիթարել, վասնզի ես գրել եմ բանաստեղծություն, այնպես չէ՞, և ոչ «իմաստասիրական» երկ։ Ես համոզված եմ, որ և «Մշակ»-ի խմբագրությունը ավելի է հավանում քո ոտանավորը, քան իմը, որովհետև հազիվ թե միայն քո заслужснный-ության պետք է վերագրել այն, որ քո ոտանավորը տպված է խոշոր շրիֆտով։ Ինչևէ—ես քո հաջողության համար ուրախանալ կարող եմ, և քո հարևանությունը լրագրում ինձ համար դուրեկան է, բայց ոչ մի դեպքում նույնը չեմ կարող ասել դժբախտաբար իմ մյուս հարևանի համար։ Կարծում եմ այս դեպքում դու համազգաց ու համամիտ կլինես ինձ, թեև... чем черт не шутит. Չլինի՞ թե քեզ գրավել է այդ «մասսայի» երգիչը, որի վրա պետք է հրավիրել մեծաքանքար հայ քննադատ Սոլովյովի (он же ոչ բարով մեր գլխին Սոլովյան) բարձր ուշադրությունը։ Չալխուշևի մասին մեկն այստեղ շատ լավ ասաց (հա՛, Ադոնցն էր), թե նա է истеричная баба, իրավ որ, այն էլ нахичеванская կավելացնեմ ես։ Գժվել է այդ մարդը։ Ասենք նոր չի գժվել։ [Չգիտես ինչու իրեն երևակայում է հայ ազգի ներկայացուցիչ և լա՜վ է, փող կա՝ աջ ու ձախ հեռագրեր է հղում «անբախտ» (նրա արտահայտությունը («Речь» թերթին ուղարկած հեռագրում) հայ ժողովրդի կողմից]։ Մի ասող լինի, թե դու ո՞վ ես, և ո՞վ է խնդրում քեզ հայոց ազգի ատվակատություն անել. Ну и тип! Поздравляю Карпа Борисовича с таким оппонентом!
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/179
Այս էջը հաստատված է