կրկնում միայն նրա համար, որ ձեզ չվիրավորեմ։ Թեև ինձ թվում է, դուք չպետք է վիրավորվեիք դրանից։
Բայց թողնում եմ այդ ամենը։ Միայն խնդրում եմ չբարկանաք ինձ վրա և մեկ էլ ոչ ոքի ցույց չտաք նամակներս, ինչպես և ես ցույց չեմ տա ձեր նամակները ոչ ոքի, բացարձակապես ոչ ոքի։ Հուսով եմ, խնդիրքս կկատարեք, գոնե երկրորդը, ինչ վերաբերում է առաջինին, նույնպես հույս չեմ կորցնում։
Մի՞թե իսկապես ամուսնանում եք Մորոզովի հետ։ Այո՞։ Գրեցեք, մի՞թե չեք գա Մոսկվա։ Ե՞րբ կգաք։ (Ըստ հնարավորին ստույգ)։
Պարապում եմ։ Հարցնում եք իմ մուսայի մասին։ Նա ձեզ խոնարհ ողջույն է ուղարկում։ Աշնանն ուզում եմ (ավելի շուտ աշնան կողմ) լույս ընծայել բանաստեղծություններիս երկրորդ գիրքը, որը, իհարկե, կուղարկեմ ձեզ (որպեսզի այն չկարդաք, դե գոնե կնայեք)։
Դե, առայժմ։
Համբուրում եմ[1] ձեզ պինդ։
Այս օրերին գլխիցս դուրս չեք գալիս։ Ինչ-որ խելահեղություն է համակել ինձ...
Լավ կանեք, եթե այս նամակը ոչնչացնեք, բայց անպայմանորեն ոչ ոքի ցույց չտաք։ Լա՞վ։
Բարևեցեք Մարթային և ձերոնց։
11. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
«Русские ведомости» միայն շաբաթ օրը կարող եմ գնալ և գրվել։ Ամառվա թոշակիդ մասին ևս, ինչպես և իմի մասին, ոչ
- ↑ Չէ՞ որ առայժմ դեռ կարելի՞ է։