Բայց Աշոտը (Սալ-Ման) լավ... նրա մասսաբը, այնպես չէ՞։ Շատ լավ էր այդ «խոնարհեցո տեր»-ը և «կեցո տեր»-ը։ Молодец Атанасов! Браво! Իսկ «Հորիզոն»-ը, որ մի ժամանակ գրում էր, թե նա (Չալխուշը) впал в старческий идиотизм или что-то вроде этого... հիմա սիրալիր կերպով ընդունում է նրան իր բաց գիրկը... Կեցցես հայոց ազգ՝ «կառաջադիմե կոր»։
Հա, հոդվածիս մասին գրածդ ճիշտ է. կա այնտեղ պոլեմիկական տոն և ճիշտ որ լավ չէ դա, բայց շատ շտապ գրեցի և ժամ չեղավ մշակելու («Հոգևոր Հայաստան»-ի մասին եմ ասում)։ «Մշակ»-ից դեռ սրանից մի քանի ամիս առաջ մի քիչ ավանս ստացա և ոչ մի կերպ չեմ կարողանում այդ «մունտառ» պարտքից ազատվել, գրում եմ հա գրում, բան չի դուրս գալիս — վա՜յ ինձ։ Ասենք գրելու լավ նյութեր կան, բայց այնպիսի դրության եմ, որ ոչ մի տրամադրություն—ինչ էլ որ գրում եմ, զոռով եմ գրում, գրեթե ակամա։ Ո՞վ է մտածում մշակելու կամ կոկելու մասին— դրա համար էլ իրավունք ունես, երբ ասում ես, որ շատ տեղեր «ջուր տու քշի» եմ արել ու անում եմ։ Ничего, сойдет. Нужно же как-нибудь выплатить этот проклятый аванс (պատիժ դարձավ գլխիս այդ ավանսը)—«և երևի էլ ոչ տեսանիմ զԵրուսաղեմ»։ Մառի մասին գրածդ «լրբաբար» հայտնեցի իրան, և նա անուշ ժպտաց — էլ ինչ ես ուզում, с него и этого достаточно, այստեղ էլ պիտի կարդար, և ես հույս ունեի դրա շնորհիվ մի քանի մանեթով պակասեցնել ավանսի պարտքս, բայց ավաղ... փակեցին вольно-экономическое ընկերությունը, որի օգտին պիտի կարդար և այժմ չի կայանա... եկ ու մի ասի. «արի ու մի գնա ու էդ տեսակ սենատի մեջտեղը...» Կովկասի հայկական համագումարին ո՞ւմ եք ղրկում, գրի՛ր խնդրեմ։ Հա՛, չմոռանամ—«սերն Աստծո խաթեր» ղրկիր ինձ այդ Կայծունի կոչեցելո դրածը (կամ գրածները), վերջապես իմանամ ի՞նչ բան է. մի վախենար, իհարկե, երբեք չեմ պատասխանի։ Ասում են՝ «Մշակ»-ում էլ է եղել այդ առթիվ ինչ-որ բան. ես չեմ ստացել այդ եթե ունես, դա էլ, «ման օլում», ղրկիր — մեծապես կպարտավորեցնես... լավ չես անի, եթե հեռանաս Հայկական կոմիտեից—не петушись, пожалуйста! Нужно все терпеть, милый, не такое нынче время ведь!
Ես շատ ցավեցի, երբ «Новос время»-ում կարդացի, որ