Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/181

Այս էջը հաստատված է

Ստեփանոս Նախավկան հրաժարվել է նախագահությունից, բայց հետո, ըստ երևույթին, գործը դրստվեց։ Խնդրեմ ջերմ բարևս հայտնես նրան և մեր «Կարպուշին»։ Սուսանին գրել եմ, որ գա, վասնզի ես ինքս կարոտ եմ «գթած քույր»-ի, իսկ նա ուրիշներին է գթում։ Թեև միանգամայն անելանելի քեսատություն է, բայց հույս ունիմ, որ կհաջողվի նրա համար մի պաշտոն ճարեք— հո անվերջ այսպես չի կարող լինել, մի երկու ամիս պետք է «զոռով գեջով» յոլա գնալ, մինչև այդ պաշտոնը հաջողվի—հետո էլի մի կերպ կապրենք. մեկ չէ՞, վաղ թե ուշ, ես, մեկ է, հարստության- տեր չեմ դառնալու, գոնե իմ սիրած գործով կպարապեմ հանգիստ, թե չէ այսպես — հազար հոգսի մե՝ ես ուժից ընկա... Վերջացնում եմ զռլամա նամակս, ով դու Սանդրո Ջուզեպպիչ, համբուրիր Վերա Ստեփանովնայի ձեռքը քնքույշ և ընդունիր ջերմ բարևս հայտնելով այն և հարցանողաց և հիշողաց։

Ողջ լեր,

Քո Վահան

էլի՞ պիտի «դարեր-դարեր» սպասեմ պատասխանի... Գրիր, խնդրեմ շուտ և երկար և լավ նամակ՝ մի օր այս մունտառ Պետրոգրադում մի քիչ թարմանամ։

Իմացած եղիր, որ 15—ին սենյակս փոխում եմ, ուստի, եթե՛ մինչև այդ կգրես, այն ժամանակ գրիր՝ Петроград, гл. почтамт. до востребования, Ваган Терян

Իսկ մինչև 15-ը հասցես նույնն է- Петербургская Сторона.. Большой проспект, дом 21, квартира 40

Ինձ


104. Ե. ՎՈՍԿՐԵՍԵՆՍԿԱՅԱՅԻՆ[1]
1915, 9 փետրվարի, Պետրոգրադ

Մանիֆեստն այս բարձրագույն տրված է 9-ին փետրվարի սույն 915 ամի Պետրոգրադում

Սիրելի ժենչուրա

Ահա քեզ մի նոր նվեր։

  1. Նամակը գրված է ռուսերեն։