իր առօրյա հոգսերով է միայն զբաղված։ «Մեծերը» մեզ առանց այլևալության դեն շպրտեցին և իրանց ծեծված ու սովորական ճամփով գնացին, սակայն որքան և ցավ պատճառն ինձ նրանց այդ «դավաճանությունը», այնուամենայնիվ ես չեմ կարող մեղադրել նրանց, քանի որ որքան էլ լավ լինեին նրանք, որքան էլ ուզենային, չէին կարող իրանց հին «տիկերը» «նոր գինիով» լեցնել,— դա նրանց մեղքը չէ։ Իսկ մենք ջրից հանած ձկների պես սմքեցինք ու մեռանք—ինչ-որ անգործ ու աներազ թմրության մատնված։ Իհարկե, այստեղ գլխավոր դերը պատկանում է (որքան որ խոսքը ինձ, Պո-ին և Ցո-ին է վերաբերվում) արտաքին, նյութական պայմաններին, որ «սպանում» են իրանց լծի տակ, բայց չնայած այդ հանգամանքներին, գուցե հնարավո՞ր լիներ և մեզ գոնե ոչ բոլորովին մեռնել, եթե գեթ մասամբ կարելի լիներ իրագործել մեր «հավաքումը»։ Ահա թե ինչու ես կարծում էի, որ քո, այսպես թե այնպես, որոշված դրությունը և էներգիան պիտի ստիպեին քեզ ավելի հաճախ մտածելու «ծրագրների» մասին և աշխատելու այս կամ այն կերպ իրականացնելու նրանց։ Ես հավատում եմ, որ հնարավոր է մեր կյանքում համախմբել երիտասարդ ուժեր (կան այդ ուժերը և երբ գործ չինի՝ կլինեն և նորերը) և կենդանության ու նորության շունչ ներշնչել մեր գրականության։ Մի՞թե, հիրավի, պետք է ընդմիշտ մնաս բարով ասենք մեր այդ վաղեմի բաղձանքին, որովհետև եթե ոչ այժմ—հապա ե՞րբ պիտի իրականանա այն — չէ՞ որ մի քանի տարի ևս և մենք արդեն կքավթառանանք բոլորովին և կմեռցնենք մեր բոլոր ուժերը, եթե կան այդ ուժերը մեր մեջ (իսկ ես հավատում եմ, որ կան և հավատում եմ, որ մենք կոչված ենք, գուցե և փոքր, բայց ազնիվ ու նոր գործ կատարելու)։ Ահա թե ինչու վերջերս իմ գլխից էլի դուրս չի գալիս սեփական թերթի գաղափարը (թեկուզ փոքրիկ թերթի), և ես լուրջ մտածում եմ (մանավանդ, եթե Պոլոն գա այստեղ) ամեն ջանք գործ դնել մի այդպիսի օրգան հիմնելու։ Իհարկե, միակ հարցը — նյութականն է և դրա մասին պետք է ոչ միայն խորհել, այլ հոգալ գործով։ Մենք երիտասարդներս պետք է ունենանք մեր թերթը, դա անհրաժեշտ է և մի՞թե դա անհնար է միանգամայն։ Ես կուզեի վերջին անգամ խորհրդակցել ձեզ հետ և եթե, հիրավի, անհնար է, էլ չմտածել դրա մասին—խաչ դնել այդ ցնորքի վրա։ Պոլոն ուզում է գալ այստեղ ամառս — այդ մասին պետք է խորհրդակցել լուրջ
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/184
Այս էջը հաստատված է