Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/185

Այս էջը հաստատված է

կերպով—ցանկալի է, որ դու էլ մի երկու օրով գայիր և միասին խորհրդակցեինք։ Իսկ նախքան այդ, ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ ես մտածում դու առհասարակ այդ խնդրի նկատմամբ — «շուտափույթ լուծում» տուր իմ կասկածներին։ Իհարկե, մեզանից ամեն մեկը այս կամ այն չափով կանե իր անելիքը մեր գրականության և կյանքի մեջ, բայց կարծում եմ, որ պարզ է քեզ համար, թե ի՞նչ նշանակություն ունի «խումբը», «ի միասին» դուրս գալը։ Պետք է մտածել «Գարուն»-ի մասին, «Պանթեոն»-ի մասին և մեր թերթիկի մասին։ Աչքի առաջ ունեմ և այն ծրագիրը, սրի մասին քեզ հետ մի ժամանակ շատ ենք խոսել—«Armenische Bibliothek»-ը ռսերեն, բայց լավ Bibliothek: Ի դեպ, Պավլի թարգմանությունները տեսի և աչքի անցրի (չկարողացա կարդալ, վասնզի թերթը ձեռս չի ընկել դեռ, այսօր-վաղը գրադարանից խոստացել են տալ, մանավանդ որ Սուսաննան էլ է ուզում կարդալ)։ Իհարկե, լավ է — իմ «կարծյոք» դու սյիտի շատ գոհ լինես և թարգմանությունից (ասում եմ անկախ Պողոսի «մեր Պոն» լինելուց) և նրանից, որ «Современный мир» է տպվել։ Այդ առթիվ, իհարկե, հարմար առիթից կօգտվենք «բանկետ» սարքելու ի պատիվ քո և հոբելյանիդ (ակնարկս լավ կհասկանաս— кольчик-ները)։ Անթիվ խոսելիքներ կան—հնա՞ր կա միթե բոլորը գրելու — կգաս մի օր, կզրուցենք... Ով գիտե գալիս ես Պետրոդրագ և մեզ չես հանդիպում։ Չլինի՝ այդպիսի բան, լսո՞ւմ ես։ Ձեր ուսանողներին պատասխան դրեցի, բայց չուզեցի երկարացնել և շատ կտրուկ դրել— չարը հետները։ Ի՞նչ ես անում, ի՞նչ ես դրում։ Ծատուրյանը ի՞նչ գործի վրա է։ Հիմա եթե գալու լինես—իմ սենյակը այնքան մունտառ չէ, որովհետև Սուսաննան եկել է և միասին ենք։ Եկուր:

Ողջ լեր..., անամոթ, գրիր։

Քո Վահան

P. Տ. Քանի որ նամակս դեռ չեմ ղրկել, ուզում եմ մի քանի տող էլ ավելացնել։ Այս րոպեիս մենակ նստած նորից երեկվա Գրածներիս մասին եմ մտածում—այնպես որ մասամբ շարունակություն կլինի երեկվա ասածներիս: Նստած հաշիվ եմ անում: Թերթը,որի մասին ասում եմ, իմ ենթադրությամբ պիտի լինի մոտ 80 երեսից բաղկացած ամսագիր: Հրատակությունը ցանկալի