Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/189

Այս էջը հաստատված է

նամակները ուրիշներին կարդալու վատ սովորություն ունե՞ք։

Հասց.՝ Պետ. Կ., Բ. պրոսպ., տ. 20, բն. 6, ինձ։

Բարևեցեք ձերոնց, եթե հարմար համարեք։


109. Վ․ ԽԱՆԶԱԴՅԱՆ–ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

<1915, մարտի II կես, Պետրոգրադ>

Սիրելի Վարյա[1]

Դուք լիակատար իրավունքով կարող էիք ինձ խոզ անվանել, որովհետև ես նույնիսկ չեմ հիշում պատասխան գրե՞լ եմ Ձեր սիրալիր ուղերձին և ծանրոցին, թե ոչ։ Իմ կյանքի խառնաշփոթությունը (ունայնություն ունայնությա՜նց), ինչ-որ քաոս և դրսում, և ներսում, ինչ-որ անիմաստ «ինքնացրվում» — հնարավորություն չեն տալիս կարգին մտածել մի որևէ բանի մասին, կանգ առնել, կենտրոնանալ — մի տեսակ ամեն ինչ հիշում ես, ամեն ինչի մասին մտածում, այդ պատճառով էլ ամեն ինչ շփոթվում է գլխումդ։ Մի տասն անգամ սկսել եմ նամակ գրել Ձեզ և Ցոլակին, շարունակ կիսատ եմ թողել, շարունակ ստացվում է «ոչ այն»։ Շարունակ սպասում եմ ինչ-որ բանի, շարունակ հույս եմ տածում, որ սույն մշուշը կցրվի ոչ միայն գլուխմս և հոգումս, այլև դրսում, որ մեր կյանքում էլ ինչ-որ կարգ կլինի, մեզ մոտ էլ ինչ-որ բան կկարգավորվի, և մենք վերջապես կընթանանք ուղիղ ճանապարհով (ա՜խ, արդյոք բոլորս դեպի հավիտենական անդորր չե՞նք գնալու, կառարկի մի ոմն սևազգեստ)։ Ասում եմ «մենք», որովհետև սովոր եմ և չեմ կարող ինձ ետ վարժեցնել, իմ զազրելի գոյությունը սրբազան երրորդությունիցս անջատ մտածել։ Իսկ այս զազրելագույն կյանքը հոսում է, և մենք գորշ կյանք ենք վարում... Վատ եմ զգում ինձ, հենց որ մտածում եմ այդ մասին և ոչ մի հնար չեմ կարող գտնել։ Բայց շարունակ սպասում եմ ինչ-որ բանի, հույս եմ տածում կարծես։ Էլ ի՞նչ սպասել և ինչի՞ հուսալ, կհարցնի ամեն մի ողջախոհ մարդ, առավել ևս ողջախոհ կին։ Մի՞թե մենք չենք կործանվել։ Իսկ գուցե ձեր մեջ կործանվելու։

  1. Նամակը գրված է ռուսերեն