Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/192

Այս էջը հաստատված է

այնպես որ գոնե նվազագույն հնարավորություն կլինի այստեղ միասին գոյություններս պահպանելու։ Դրա համար կարող եք մեզ շնորհավորել։ Հետո ես պետք է հիմա շնորհավորեմ Ձեր զատիկը։ Ուրիշ ոչ մի նորություն չկա, և կյանքն ընթանում է առաջվա պես։

Ես սարսափելի ուզում եմ Կովկաս զալ, բայց հազիվ թե հաջողվի ընկնել այնտեղ։ Ողջ լերուք և եթե տրամադրություն ունենաք, գրեցեք, շատ ուրախ կլինեմ և կաշխատեմ առաջիկայում ավելի ճշտապահ լինել, իսկ անցած անճշտապահության համարշատ եմ խնդրում ներել։

Կրկին համբուրում եմ Զեր թաթիկը և մնում
Ձեր Վահանը


110. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

<1915, մարտի II կես, Պետրոգրադ>

Սիրելի Ցիլ

Զարմանալի բան է, որ մեր նամակագրությունը կարգի չի ընկնում, գոնե թռուցիկ կերպով միմյանցից տեղեկանալու և միմյանց լուր տալու չափով գոնե։ Չեմ կարծում, որ ես եմ մեղավոր դրանում, թեև վերջին անգամ դու ես գրել ինձ։ Իհարկե դու չպիտի մտածես ոչ մի վատ բան, որովհետև այժմ ավելի քան երբևիցե ես զգում եմ, թե որքա՜ն թանկ եք ինձ համար թե դու, թե Պաոլոն։ Նրա հետ մեր նամակագրությունը հաճախ չէ թեև, բայց էլի կա, քոնն էլ նրա հետ կարծեմ ավելի կարգին է գնում:Արի էլ չմտածենք երկար ու բարակ գրելու մասին ու մեկ-մեկ իրար գրենք—ինչ էլ որ պատահի, դա լավ կլինի: Թե չէ եթե սպասելու լինենք, որ ամեն բան նամակով ասենք իրար — էլ չենք գրի ու այսպես անգրել կմնանք հավերժաբար։

Վերջին բացիկդ Եզեկովի հոդվածին էր վերաբերվում։ Է՜հ, ես ի՞նչ անեմ, որ այդպես է—հա՞լ է մնացել, որ ամեն բանով վրդովվես։ Լավ ես անում, որ հեգնում ես — դա ամենից լավ է, եթե մարդ կարող է։ Նորերս «Մշակ»-ին էլի ոտանավորներ ղրկեցի