Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/193

Այս էջը սրբագրված չէ

հակառակ իմ «սկզբունքի», և տեսնում եմ, որ այսպես դարերով մենք պիտի չկարողանանք մի օրգան ունենալ, ուր մարդ հանգիստ խղճով «տպվի»։ Դրա համար մնում է անել այն, ինչ հնար է։ Երևի՛ դեռ շա՜տ պետք է սպասել մինչև որ կլինի մեր երկրում այն, ինչ մենք ենք ուզում (խոսքս գրական ձեռնարկների մասին է)։ Այսօր կարդացի, որ «Արև»-ը փակել են։ Վերջերս նա ինձ քիչ էր հետաքըրքրում, թեև մեկ-մեկ կարգում էի։ Քո մի հոդվածն եմ կարդացել «Առանց գրականության», ուլ։ինչ չգիտեմ, թեև չգիտեմ, գուցե ուրիշ կեղծանունով է՞լ ես գրում։ Հետաքրքիր եմ իմանալու քո «բարձրեալ» կարծիքը իմ վերջին ոտանավորների մասին։ Այդ բոլորը իլւա կարգին, բայց ես մի քանի բաներ ուզում եմ՜ գրել ու ժամանակ չկա, մինչդեռ պետք է մի քիչ աշխատել, վա֊ սընզի, համարձակություն մի համարի, այն բաները, որոնց մա¬ սին ուզում եմ գրել, անհնար է արտահայտել մեր գոյություն ունե¬ ցող գրական լեզվով, իսկ նորը մշակելու համար հարկավոր է այն, ինչ հարկավոր է մեզ բոլորիս—ազատություն կամ ավելխ ճիշտ շատ փարա (վասնզի փարա որ լինի, ազատ ես ու ազատ, ամեն ինչի վրա կարող ես թքել ու պարապել ուզածովդ)։ Ի՞նշ հալի ես գոլ։ Մի՞թե մինչև այժմ չհաստատվեցիրնորերս Շնի¬ կից մի բացիկ ստացա—գրում է Բաթումից— «весел И ЗДОрОВ скоро буду В Константинополе» (մտածեցի- положим, не ОЧеНЬ-ТО СКОро!). Դու ինչպե՞ս ես կարծում։ Ալյոշայից վերջին կռիվներից հետո լուր չունեմ։ Այսօր պիտի գրեմ—տեղեկանամ ի՞նչ հալի է։ Աբելիովը Կապկազ է եկել — տեսե՞լ ես, թե՞ ոչ։ Դա վիթը գրել էր, որ մի թերթ պիտի հր ատարակի Բաքու' հօգուտ գաղթականների4—երկու ոտանավոր ղրկեցի. ի՞նշ է, չի՞ հրատարակվում։ Ի՞նչ նորություններ կան ձեր աշխարհում։ Դրիր գեսից-գենից—իմանանք քեֆդ-հալդ, որպիսությունդ* Լավ չէ այսպես մնալ անտեղյակ ու կտրված։ Առայժմ այսքանով բավականանում եմ և շնորհավորում եմ՜ զատիկդ և Նատիկիգ համբուրում եմ—երան ե՜կ քեզ, որ այդպիսի բլբուլ ունես կողքիդ։ Ողջ լեր և բարևիր ձերոնց։ Վահան Пет. Ст., Б. проспект, д. 20, кв. 6 193 13 Ч- Տերյան, Stum. IV