Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/200

Այս էջը հաստատված է

ոչ մի թյուրիմացություն չծագի այդ հողի վրա, և սևերես չմնանք։ Դժվարանում եմ այս րոպեիս մի բան առաջարկել այդ կողմի նկատմամբ, երևի կարիք կլինի տեսնվելու և կարգին խորհելու և «ի միասին» ձեռնարկելու մի բան։ Պողոսի գալը դեռ թեական է, թեև շատ բաղձալի իհարկե և կարևոր։ Այդ հարցի բացասական լուծման դեպքում մենք երկուսս, գոնե, պիտի մեկ տեսնվենք — նրա հետ նամակով համաձայնության կգանք։ Բայց գեռ պետք է սպասել, մինչև հարցը պարզվի։

Դու ոչինչ չես գրում քո գալու (Պետրոսաքաղաք) մասին։ Մի երեք շաբաթից մեր «պարապմունքները» կվերջանան, և եթե հնար lինի ես ուրախությամբ կգամ Մոսկով (կարոտել եմ Մոսկովին)։ Սակայն տեսնենք ինչպես կլինի։

Ռուս ժողովածուի մասին ես վատ բան չեմ կարող ասել, բնականաբար, ոչ էլ նրան դեմ լինել։ Բայց արդյոք գլո՞ւխ կգա և այդ մարդիկ կարո՞ղ են։ Ինձ թվում է, որ ես Վեսելովսկին, և Տոտոմյանը անձեռնհաս են և շատ լավ կլիներ, եթե ես ու Պաոլոն լինեինք, իբրև հակակշիռ այդ «հներին»։ Դու, իբրև մեր ներկայացուցիչը, կարծում եմ, հնար եղածը կգործադրես, որ մենք կարողանանք այդ գործի մեջ մասնակցած լինել ակտիվ կերպով և, թվում է, որ դու այդ պիտի կամենաս գործի ուղղության և հաջող լինելու (մեր՝ մոտավորապես կարծես ընդհանուր՝ ըմբռնումով) տեսակետից։

Ես էլ քեզ մի նորույթ հաղորդեմ։ Մաքսիմ Գորկին կանչել է ինձ իր մոտը (վաղը չէ մյուս օրը պիտի գնամ) նույն տեսակ մի գործի համար։ Նա ևս մտադրություն ունի մի ժողովածու հրատարակել հայ գրականության նվիրված (նա հրատարակելու է մի շարք այդպիսի «ազգային» և («գավառային») (областной) ժողովածուներ, ի թիվս որոց և հայկական)։ Այս մասին առայժմ ոչ ոքին բան մի ասի (մանավանդ որ դա և ձեր ձեռնարկածին կխանգարե գուցե — մինչդեռ ինձ թվում է, որ եթե լինի էլ, մեկը մյուսին չպիտի խանգարե։ Ի՞նչ վնաս, թող երկու ժողովածու չինի)։ Կգնամ Գորկու մոտ և ինչ որ լինի, կգրեմ քեզ մանրամասն, «շուտափույթ լուծում տալով գործին»:

Ինձ ասացին, որ իմ հասցեն որոնում է Բորիս Լազարևսկին (գիտես իհարկե), կարծեմ, նույնպիսի մի գործով, թեև ինքս