Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/201

Այս էջը հաստատված է

ամաչում եմ առաջ գնալ և այսպես ասած «շուտափույթ» լինել ավելի, քան արժան է—երևի շուտով կիմանամ։

Սրտի դառնությամբ տեսնում եմ, սիրելի Կարեն, թե ինչպես այդ օտար «մարդերը» դեպի մեզ ավելի հետաքրքիր են, քան մենք, մեր ինտելիգենցիան և մեր ազգասեր բուրժուաները, որ, ինչպես տեսնում ես, ռուսական ժողովածուի համար պատրաստ են ահագին զոհողություններ անել, իսկ հայերենի համար գրոշները զլանում են — նրանք ուզում են պարծենալ մեր գրականությամբ և ցույց տալ այն օտարներին, նրանք պատրաստ են ամենինչ տալ ռուս գրողին, միայն թե նա բարեհաճի խմբագրել ու մասնակցել, իսկ հայ գրողներին զլանում են մի քանի մանեթ տալ, իսկ այդ գրականության ծաղկման համար ոչինչ չուզեցին անել մինչև այժմ, և այժմ էլ չեն ուզում և չեն էլ ուզենա ապագայում։ Արդարացի չե՞մ ես «Հոգևոր Հայաստանի» մեջ։ Բայց թողնենք այս տխուր ու քեզ էլ լավ հայտնի խոսքերն ու խոհերը, անցնենք մեր գործին, Կարենո, անցնենք այդ դառնությամբ ավելի ևս ուժեղացած, զրահավորված ու կտրուկ և համառ։ Կամենանք որ լինի և կլինի։

Հա՛, Կարենո, «Գարուն»-ները չե՞ս կարող ինձ ղրկել, հարկավոր են շատ։

«Մշակ»-ին ուզում եմ մի քանի հոդված ղրկել շուտով, դարձյալ մեր ինտելիգենցիայի և կուլտուրայի խնդիրների շուրջը։ Իմ պատասխանը ուսանողներին կարդացի՞ր, և երբ կարդաս «Մշակ»-ում իմ ոտանավորները, գրիր այդ բոլորի մասին։ Դու ի՞նչ ես անում, նոր բան չե՞ս գրել։

Հավատացնում եմ քեզ, մեզ հարկավոր է ավելի մտածել առայժմ մեր գրականությունն առաջ տանելու համար, քան նրան օտարներին հրամցնելու—պետք է, Կարեն, հավաքել, խմբել ջահելներին ու աշխատել։ Դեհ, ցգրություն։

Քո Վահան

Հա՛, Կարենո, մի կերպ ճարիր (Ծատուրյանի կամ Վեսեյով- սկու մոտից) «Պեպո»-ի ռուսերեն թարգմանությունը (Ծատուրյանի և Վեսելովսկու), որքան կարելի է շուտ և հղիր—Գորկին խնդրեց, ուզում է թարգմանել «Պեպո»-ն (առաջ ուզում է ծանոթանալ