արդյոք չէ՞ր կարելի համաձայնության գալ քեզ հետ, որ ժողո- վածուների բովանդակությունը քիչ տարբեր լիներ (պրոզան)... Եթե քn իշխանությամբ կարողանաս կանոնավորել ինձ հետ այդ գործը մասնավոր կերպով շատ լավ կլինի2։
***
Կամենում են (պետրոգրադցիները, «Сб. арм. литературы>> գրքի խմբագրությունը—Վ. Պ. ) այդ ժողովածուով առաջագրել ռուսներին ոչ միայն մեր գեղարվեստական ստեղծագործության նմուշներ, այլև մեր ազգային֊հասարակական ըղձերի արտահայ¬ տությունը3
***
<1915 ամառ— 1916 ամառ> . Հուսով եմ չպիտի առավելություն տաս «ձեր» ժողովածուին «մերի» հանդեպ, քանի որ դու նույնքան, եթե ոչ ավելի, «մերն» ես, որքան «ձերը», որովհետև առաջաբան ֊հոդվածը քոնն է «մե- րում»4
122. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ 1915, 1 հուլիսի
Սիրելի Անտենկա
Իմացա ձեր հասցեն և գրում եմ։ Չեմ հիշում, պատասխանել
‘֊եմ ձեր վերջին նամակին թե ոչ, բայց դա կարևոր չէ, ճիշտ չէ՞։ Ասենք, գուցե հենց այդ պատճառով է, որ վերջերս ինձ ոչինչ չեք գրում։ Թե՞ գուցե դուք ապրում եք ճգնավորի պես և ժամանակա¬ վորապես որոշել եք հրաժարվել աշխարհից։ Դա երբեմն շատ լավ է, հատկապես ձեզ համար ձեր ջղերով ու ձեր սովորական (նե¬ րեցեք այս արտահայտության համար) տաղտկալի տնային պայ¬ մաններով։ Երբեմն դրանից բաժանվելը վատ չէ, մի՞թե այդպես չէ։
212