Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/217

Այս էջը սրբագրված չէ

124. Ց. ԽԱՆՋԱԴՅԱՆԻՆ

       <1915, հուլիսի կեսեր, Պետրոգրադ>

Սիրելիդ իմ Ցել

Հազար տարիներ քեզ չգրելուց հետո ահա գրում եմ, որով¬

հետև չգրել չի կարելի—գործ կա։ Քո <<երկարաշունչ» նամակին թե որ պատասխանելու լինեի, պիտի շատ գրեի, մինչդեռ ես այժմ անսահման կերպով զբաղված եմ և ոչ մի հնար չունեմ նրկար գրելու։ Ի սեր Աստծո, մի' նեղանար չգրելուս համար։ Կարծում էի, թե ամառս պիտի կարենամ քեզ երկար գրելու, բայց այնքան գործ կա վզիս, որ թացիկ անգամ գրելու ժամանակ չի լինում։ Ահա թե րանն ինչ է։ Մաքսիմ Գորկին հանձնել է ինձ կազմել հայկական ժողովածու—այդ գործով եմ զբաղված այժմ։ Նա մտադիր է (Գորկին) հրատարակել մի շարք ժողովածուներ հայկական, վրա¬ ցական և այլ ազգերի գրականության նվիրված։ Առայժմ պիտի լի¬ նի ռուսահայ գրականությունը, հետո կլինի և տաճկահայ ժողո¬ վածուՆյութերի ընտրությունն ու թարգմանիչներ գտնելը հանձնված է ինձ։ Բնականաբար, իհարկե, ես В первую голову աչքի առաջ առա քեզ ու Պոին։ Ժողովածուի չափը սահմանափակ¬ ված է 20 տպ. թերթով (մեծադիր), ուստի նյութը պիտի սեղմել այդ կաղապարում, աշխատելով տալ մեր դրականության լավա¬ գույն էջերից որքան որ այդ կաղապարը թույլ կտա։ Արդ, եթե դու կամենում ես մասնակցել թարգմանությամբ, խնդրեմ թարգ¬ մանիր անմիջապես Միշո Մանվելյանի «ճակատադիր>>-ը (որից մի օրինակ առ և անմիջապես հղիր ինձ—ես չեմ կարդացել և հավա¬ տացել եմ Պոին, որի ասելով Միշոյի ամենալավ գործն է դա)։ Կարծեմ դա բավական մեծ բան է (մեր երեսը պիտի լինի 2000 տառից)։ Եթե դա քո կարծիքով հարմար չէ և Միշոյից կարող ես ավելի հարմար բան ընտրել — ընտրիր և թարգմանիր, բայց ընդ¬ հանուր առմամբ ոչ ավել, քան 24 այդպիսի երես (2000 տառանոց երես)։ Իսկ եթե «ճակատագիր-ը իրավ լավ է և դա վերցնես թարգ¬ մանելու և ավել լինի, վնաս չունի, իհարկե։ Այս նյութը հանձնում եմ քեզ առայժմ, իսկ երբ պարզվի ժողովածուի բովանդակությունը, էլի կհանձնեմ (եթե, իհարկե, առհասարակ կամենաս թարգմա¬ նել)։ Չմոռանամ ասել վճարի մասին—պիտի վճարեն մոտավորա¬ պես 35 ռ. թերթին (գուցե և ավել)։ Եթե Րաֆֆիի «Վեպիկներ-

                      217