Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/22

Այս էջը հաստատված է

Թոշակի մասին խոսեցի Կարբարիչի հետ—կարգադրեց, որ տան, և ես անմիջապես կուղարկեմ։ «Русские ведмости»-ի չեմ բաժանորդագրվել—ուշացել էի և արդեն չէի ուզում զուր տեղը ծախսել քո փողերը, որոնք կուղարկեմ թոշակի հետ միասին։ Կամ քեզ լրագիր դուրս կգրեմ հուլիսի համար Ղարաքիլիսայի հասցեով, եթե ուզում ես։


13. ԱԼ. ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻՆ

(հեռագիր)

<1911, 19 մայիսի, Մոսկվա>
Պատճենը՝ «Հորիզոն»֊ի խմբագրությանը

,

«Մշակ»-ի խմբագրությանը,
«Սուրհանդակ»-ի խմբագրությանը.

Հայրենի գրականության խավար աղջամուղջը ստեղծագործական մտքի վառ ճառագայթով լուսավորող պանծալի գեղագետին խորին երկրպագությո՜ւն։

Արվեստին ծառայելու դժվարին ու երկար ուղին ծանր աշխատանքով ու բոցավառ սիրով հաղթահարած պանծալի հոբելյարին փա՜ռք ու պատի՜վ և երկար տարիների կյա՜նք։

Ուրախանալով մայրենի խոսքի հաղթանակով, մենք, սակայն, չենք կարող թաքցնել մեր ծանր զգացմունքը, այն խորապես ցավալի փաստի առաջ, որ համազգային տոն հռչակված ձեր գրական գործունեության մեծարումը կազմակերպող հանձնաժողովի գլուխ կանգնած են հայրենի գրականության հետ ոչ մի օրգանական առնչություն չունեցող անձինքն։

«Գարուն» ալմանախների խմբագրություն՝

Խանզադյան Ցոլակ
Ծատուրյան Ալեքսանդր
Կուսիկյան Կարապետ
Միքայելյան Գերասիմ
Տերյան Վահան