Իմ նոր հասցեն (օգոստոսի 1-ին տեղափոխվում եմ և արդեն ձմեռը այնտեղ կլինեմ)՝ Петербургская Сторона, Большой проспект, дом 20, квартира 10, Вагану Териан
(Սա մշտական և հաստատ հասցե է)։
126. Մ. ԳՈՐԿՈՒՆ
Մեծարգո Ալեքսեյ Մաքսիմովիչ
Մոտ օրերս պատրաստ կլինի Սունդուկյանի « Պեպո»-ի բառացի թարգմանությունը։ Բարի եղեք հայտնել ինձ, թե ինչպես վարվեմ։ Թարգմանությունն ուղարկեմ Ձե՞զ, թե գամ (ինչպես պայմանավորվել էինք, եթե միայն Դուք չեք մոռացել այդ)։ Եթե Դուք մտադիր եք այժմ ևեթ ձեռնամուխ լինել թարգմանությանը, և եթե իմ ներկայությունն անհրաժեշտ կհամարեք, ես կարող եմ գալ շաբաթ օրը, հետս բերելով ձեռագիրը («Պեպո»-ի բառացի թարգմանության)։ Բանաստեղծներից մնում է թարգմանել մի քանի գործ, որ չեն մտել նրանց բանաստեղծությունների գրքերի մեջ և ցրված են զանազան պարբերական հրատարակություններում։ Այդ գործերը կընտրեմ և կներկայացնեմ արդեն թարգմանիչներին։
Մնացած բոլորի մասին՝ ժողովածուի վերաբերյալ անձամբ կհայտնեմ Ձեզ, եթե պետք լինի գալու, կամ՝ եթե կարիք չի լինի, կսպասեմ Ալեքսանդր Նիկոլաևիչի գալուն և կհայտնեմ նրան։
127. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելիդ իմ Ցել
Չիմացա վերջ ի վերջո ստացե՞լ ես քեզ Բաքու գրած նամակս, թե՞ ոչ։ Եթե ստացել ես, ինչո՞ւ չպատասխանեցիր, ախր խնդրել