Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/225

Այս էջը հաստատված է

1) բնորոշ լինի Ահարոնյանի համար, 2) որ դա պիտի կարդա ռուս մարդը, ուրեմն ցանկալի է, որ բնորոշ լինի մեր կյանքի համար, 3) որ լավ լինի համեմատաբար գեղարվեստական կողմից։ Դժբախտաբար քեզնից ժամանակին պատասխան չստացա և այժմ շատ շտապելու է, վասնզի օգոստոսի վերջերին (ամենաուշը) ուզում են, որ նյութերը բոլորը հանձնեմ, որ տպեն ու սեպտեմբերի սկզբին լույս տեսնի դիրքը (այդ շտապելն ունի շատ ու շատ հիմնավոր պատճառներ)։

Ուրեմն, սիրելիս, շտապիր թե թարգմանելու, թե պատասխանելու։ Ես հիմարացա օրավուր սպասելով նամակիս պատասխանին և երկրորդ անգամ կրկնելով այդ նամակը—գուցե դու չե՞ս ստացել այն նամակս։ Ուրեմն կսպասեմ։ Եթե համաձայն ես թարգմանելու, թեկուզ միայն «ճակատագիր»-ը, և փող ուզես, իսկույն կուղարկեմ—հեռագրի՛ր։ Լավ կլինի, որ գրես իսկույն, որպեսզի եթե համաձայն չես, ես ուրիշին հանձնեմ այդ բանի թարգմանությունը։ Չմոռանաս գրել և Ահարոնյանի երկու պատմվածքի մասին «այո»-դ կամ «ոչ»-դ, որովհետև դա էլ պիտի պահեմ քեզ համար... Ժողովածուի մոտավոր ցանկն առայժմ այսպես է ենթադրվում՝


I. Դավիթ Սասունցի ժողովրդական վեպի վարիանտներից մեկը.

Ժողովրդական երգերից։

Սայաթ-Նովայի երգերից։

II. Սունդուկյան «Պեպո», թարգմ, Մ. Գորկիի:

Ռ. Պատկանյան—1) բանաստեղծություններ, 2) արձակ?

(ի՞նչ կասես)։

Րաֆֆի— 1) «Բիբի Շարաբանի», 2) «Մեր լուսավորիչները»,

թարգմանում է մի օրիորդ։
3) ? (ի՞նչ կասես, քո կարծիքը։)

Ս. Շահազիզ—մի երկու-երեք բանաստեղծություն։

Շիրվանզադե—«Ցավագարը» (ես եմ թառգմանում),

(նորից կարդացի—լավ էր)

15 Վ. Տերյան, հատ. IV