Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/226

Այս էջը սրբագրված է

Պոետներին պիտի թարգմանեն Բունին և Բլոկ և մի քանի ջահել պոետներ, որոնց «ռեկոմենդեց» Գորկին։ Պոեզիայի խմբագիրն է ակադեմիկ Բունին

Թումանյան — Բանաստեղծություններ և «Գիքոր»-ը (՞) Իսահակյան — Բանաստեղծություններ Ծատուրյան Հովհաննիսյան Տերյան Դեմիրճյան Ահարոնյան—թարգմ. Պավըղ և Ցիլ Փափազյան — թարգմ. Աբելյան։ Մանվելյան Մ. — թարգմ. Ցելլեր։ Միքայելյան — թարգմ. Պավրղ։ Ջավախեցի (?) (?) —?(Ի՞նչ կասես)։ (Նար Դոսից և Մուրացանից բան չգտա, եթե գիտես,գրիր)։ Նախքան քո նամակին և առհասարակ «ինտիմ» հարցերին անցնելը երկու խոսք ասեմ Գորկիի մասին, երևի հետաքրքիր կլինես։ Շատ լավ մարդ է, ազնիվ և պայծառ և շատ լավ է վերա- բերվում ինձ։ Ծանոթացա և նրա «ընտանու» հետ, որ է Անդրեևա (հիշո՞ւմ ես, Գեղարվեստական թատրոնի արտիստուհին էր) և համակրելի կին է։ Եվ շատ պարզ մարդեր են—բյուր անգամ ցավում եմ, որ հնար չունեմ քեզ տանելու նրանց մոտ և ներ- կայացնելու։ Շուտով պիտի գնամ և տանեմ հետս «Պեպո»-ի բա- ռացի թարգմանությունը, որ արել եմ ինքս և պիտի մնամ Մաք- սիմի մոտ, որ օգնեմ թարգմանելու։ Ապրում է ամառանոցում Ֆինլանդիա և շատ հյուրասեր է և սիրալիր։ Ես ասացի նրան, որ նա «միստիկ» է (իհարկե ոչ սովորական մտքով) և հետո կար¬ ծեցի, թե գուցե վիրավորվեց, հարցրի — ասաց. «Ւ՞նչ եք ասում, ինչո՞ւ, ես Ձեզ շատ լավ եմ հասկանում և բոլորովին շեմ վիրա¬ վորվում՝ ինչ էլ որ ասեք», և ես զարմացա նրա համբերատար վերաբերմունքին (երկար կլինի իմ ասածները այստեղ մեջ բերելը) և համեստությանը (բայց ոչ կեղծ և ստրկամիտ)։ Շատ լավ։