128. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցիլ
Ի՞նչ է պատահել քեզ՝ ոչինչ չես գրում։ Մի լուր տուր իմանամ։ Տեղդ էլ հաստատ չգիտեմ։ Թարգմանությունն անո՞ւմ ես, թե ոչ։ Չլինի թե որևէ բանի համար նեղացած ես։ Անհապաղ պատասխնիր խնդրեմ գոնե բացիկով՝ մի ծուլանար։ Ջերմ բարևներս Տեր հորը՝ և ձերոնց բոլորին։
Գուցե նամակս չե՞ս ստացել, գրիր, շատ կարևոր է։
Հասցես՝ Пет. Сторона, Б. проспект,
дом 20, кв. 10, В. Териану
129. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Երևում է, ուրախ եք եղել, սիրելի Անտենկա, եթե այդքան երկար չէիք մտաբերում ինձ։ Կարծում էի, թե չեք էլ մտաբերի։ Եվ արդեն նամակներ չէի սպասում։ Բայց պարզվում է, որ իսպառ չեք մոռացել ինձ։ Դրա համար էլ շնորհակալ եմ։ Հիմա ես Ֆինլանդիայում, Գորկու մոտ եմ: Նրա հետ թարգմանում ենք «Պեպոն» (խե՜ղճ Անտենկա, հավանաբար չգիտեք, այդ ինչ բան է։ Դա հայ գրող Սունդուկյանի պիեսն է)։
Պիտերում հիմա կարծես անհանգիստ է։ Իսկ այստեղ լռություն է և անդորր։ Այստեղ հիասքանչ է։
Մառախուղ։ Սշուշը փռված է գետնին։
Իսկ իմ սենյակում ճարճատում է բուխարին։
Ախ, ինչ լա՜վ է։
Գորկու հետ պարապում ենք բավական շատ։ Այսօր նստել էինք մոտ վեց ժամ։ Հիմա նա գնաց կարդալու, իսկ ես եկա իմ սենյակը և ուզում եմ գրել ձեզ։ Ինձ համար հաճելի է մտաբերել ձեզ։ Եվ սրտանց ուրախ եմ, որ կազդուրվել եք, առողջացել։ Ինձ միշտ թվացել է, որ ձեր առողջության և հոգեկան հանգստության