Հրանտն էլ շուտով կվերադառնա՝ կհանդիպի քեզ։
Ողջ լեր, սիրելիս, և գրիր։
Ջերմագին բարևներ Վարյային և համբույր քո սիրուն բալկին:
Ի միջի այլոց բարևիր Դավիթ Անանունին և մի իմացիր տեղովը և գրիր ինձ, թե ի՞նչ է ասել Հայկունին նրան և ուրիշներին: Ցանկալի է, որ Դավիթը (եթե նա հնարավոր և հարմար կդատե իհարկե) ձևակերպե կտրուկ և վեճ չհարուցանող մի նախադասությամբ, կամ եթե դու ուրիշներից էլ լսել ես գրիր, ի՞նչ լուրեր է տարածել այդ պարոնը իմ մասին։
Երևի ես ստիպված կլինեմ Գորկու առաջարկը ընդունել, մի անգամ ընդմիշտ խզելու համար ամեն բամբասանք, բայց էլի ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է խոսվում այդ մասին։
Ողջ լեր։
Հասրես՝ Петербургская Сторона,
Большой проспект, дом. 20, кв. 10
131. ՆՎ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Սիրելի Նվարդ
Այս անգամ ուշացավ նամակս, բայց բանն այն է, որ ես վճռել էի գալ Կովկաս, դրա համար հետաձգեցի գրելս և հետո չհաջողվեց կրկին գալ և նորից խրվեցի այստեղի գործերիս մեջ ու չգրեցի։ Բացի այդ, այնքան վատ է տրամադրությունս (Կովկասից եկող լուրերը սպանիչ ազդեցություն են գործում), որ չգիտես ի՛նչ գրես։ Մարդ քաշվում է գրել մանր-մունր բաների մասին այսպիսի ժամանակ։ Գրել էի Մոսկվա, որ այնտեղի Կոմիտեն ինձ մի գործի դնե իր հայեցողությամբ, բայց պատասխանեցին, որ հարկավոր