Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/241

Այս էջը հաստատված է

Չեմ դավաճանի իմ նվարդին
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ
Որպես արքան այն, մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ նվարդին.
Որքան փորձանք դա իմ զոհ-սրտին,
Որքան էլ փայլըդ փայե նրան,
Չեմ դավաճանի իմ նվարդին,
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ...

..Ձեզ հայտնի՞ է, որ Արա Գեղեցիկի կինը նվարդ է եղել... Առհասարակ սա պատասխան է նրանց, որ ուզում են տեսներ ուրիշ կողմեր իմ անուշ երկրից (միստիկ մտքով…):

Ուզեցի ուղարկել Ձեզ սա, որովհետև այստեղ կա Ձեր անունը, թեև սա այն շարքից չէ, որ ձեզ եմ նվիրել, այլ «Նաիրյան»՝ շարքից7։


134. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

1915, 28 նոյեմբերի, Պետրոգրադ

Սիրելի կարեն

Բացիկդ ստացա։ Շատունց էր, ուզում էի գրել քեզ, բայց չէր հաջողվում։ Ասելիք, թվում է, թե շատ կա, բայց չի գրվում։ Հատկապես ուզում էի գրել քեզ Գորկու քո մասին ասածը (երբ ես նրա մոտ մնացի մի շաբաթ Մո՜ւստա-Միա՛կի), բայց այնքան ձգձգվեց, որ ստիպված եղա Պավղոսին խնդրել, որ պատմե քեզ այդ։ Հուսով եմ՝ մոռացած լի լինի քեզ այդ ասելու (ես նրան խնդրել էի հատուկ այդ մասին)։ Հայ գրողը այնքան քիչ է ստանում բարի խոսք ու խրախուսանք, որ ինձ համար առանձին հաճույք է այդ քեզ գրելը, թեև պետք է ասեմ, որ այս տարվա փորձը շատ բան սովորեցրեց ինձ և շատ բաներում հիասթափեցրեց։ Սրա մասին երկար կլինի գրելը—հավաս ու հալ չկա — մի օր կպատմեմ։ Ես այսքանը միայն կուզեի ասել, որ այժմ ավելի ևս խոր է իմ մեջ այն համոզումը, թե մենք չպիտի վատնենք մեր ուժերը այնպիսի գործերի վրա, ինչպես այդ ժողովածուները, և գլուխներս կախ պիտի մեր գործին նայենք. հայերեն գրված մի պատմվածքը