Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/242

Այս էջը հաստատված է

իմ աչքում ավելի արժեք ունի, քան քսան այդպիսի ժողովածու ռուսերեն։ Հավասս փախել է և ժողովածուով գրեթե չեմ հետաքրրքրվում—ուզում եմ մի կերպ վերջացնել ու գլխիցս ոագ անել։ Ինչևէ — սա երկար զրույց է։

Ժողովածուն արդեն տպվում է, իսկ ձե՞ր... Գրիր, տեսնենք ի՞նչ հալի է։ (Հա, չմոռանամ—խնդրեմ գրես ինձ անմիջապես Վեսելովսկոժ հասցեն)։ Գլխիս նոր դարդ է դարձել հարցը: հիմա զինվորագրության հարցր։ Չդիտեմ ի՞նչ անեմ։ Մեկ մտածում եմ՝ գնամ կովկաս, մեկ՝ ետ եմ մտածում, բայց վախենում եմ, որ բռնեն ու տանեն գերմանական ֆրոնտր։ Հիմա էլ ի՞նչ հավաս կռիվ գնալու։ Գուցե տոներին կովկաս գնամ, թեև դեռ չեմ որոշել։ Դու ի՞նչ ես մտածում այս առթիվ։ Ասում եմ՝ գնալուց ետքը, գոնե կովկասյան ֆրոնտը գնամ—ինչ կասես։ Բայց, իհարկե, ավելի գերադասելի է չգնալ, եթե հնարավոր է։ Չգիտեմ, մի խոսքով, ի՞նչ եմ անելու։ Տեսնենք ի՞նչ է լինում։ Պաոլոյից էջմիածնից նամակ ստացա։ Պարապմունք չկա այնտեղ և հազիվ թե լինի (գոնե մինչև հունվար). կատաղել է, որ իրան քաշ տվին տարան: Եթե նոր գրած բան ունիս (լավ, իհարկե) ուղարկիր—այստեղ մի ուրիշ ժողովածու էլ կա, որի համար խնդրում են մի երկու բան թարգմանել—չդիտեմ ի՞նչ թարգմանեմ—ուրախությամբ կըթարգմանեմ քոնը, եթե դուրեկան բան ղրկես (այդ ժողովածուն հրատարակում են պրոֆ. Բոդուեն-դկուրտենեն, Գրեդեսկուլր և այլն, կոչվում է «Օтечество», այնտեղ լինելու են բոլոր ազգերի (Ռուսիայի) գրականություններից նմուշներ — թախանձագին խնդրում են մի քանի բան տալ, մի քանի հայկական «նովելլա» (!!! որտեղի՞ց)... Գրիր։

Ողջ լեր։ Բարևիր մեր հին բարեկամներին։
Քո Վահան

Այդտեղի նորություններից եթե գրես՝ լավ կանես։ Լուր տուր քո և մեր ծանոթների «օրերի և գործերի» մասին։

Հասցես՝ (Петроград), Пет. Сторона, Большой проспект, д. 20, кв. 10

Ինձ