Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/246

Այս էջը հաստատված է

համար, հրավիրիր հետդ մի ավելի փորձված մարդ մեր ծանոթներից։ Պետք է հանեն գրքերը քո մոտ հաշվեն և ըստ այնմ վճարեն— օրենքն այդ է։ Ուղարկում եմ նրանց անդորրագիրը։

Այս քանի օրս հիվանդ եմ—լավ մրսել եմ և տնից դուրս չեմ գալիս։ Գործերիս մասին ի՞նչ գրեմ—լավ չեն։ Տրամադրությունս նմանապես՝ թե՛ անձնական, թե՛ հասարակական տրամադրությունս։ Այն ամենը, ինչ տեսա ու լսեցի Կովկասում, ծանր տպավորություն է գործել վրաս և միանգամայն հոռի եմ մեր հասարակական և ազգային գործերի նկատմամբ։ Մարդկանց մեջ ես չտեսա ոչ պարտազգացություն, ոչ պատասխանատվության զգացում։ Ցինիզմը համատարած է և զազիր, և մաքուր մարդը կամ պիտի անվերջ աղաղակե այնտեղ, կամ թափ տա ոտների փոշին և փախչի, բայց աղաղակելու տեղ չկա...

Սակայն սա հին և ցավոտ հարց է, թողնենք — ի՞նչ մարդիկ ենք (դժբախտ, թե անզոր ու անշնորհք, որ մի նույնիսկ փոքրիկ օրգան չկարողացանք ունենալն!)։


Նամակս առավոտն սկսեցի գրել և կիսատ մնաց։ Երեկոյան եկավ մեզ մոտ (նա այժմ առանձին է ապրում) Պաոլոն և բերեց նամակդ, որից, ի միջի այլոց, տեղեկացա Բաքվում ձեռնարկվող ամսագրի մասին, Եթե միայն դա էլ գլուխ գա...

Վախենամ դա էլ օրաթերթի նման վերջանա, կամ, որ ավելի վատ կլինի, դառնա մի նոր «Արև», որ ավելի հավանական է։ Չգիտեմ ինչո՞ւ, բայց գրեթե համոզված եմ, որ դա էլ պիտի դաշնակների ձեռքն ընկնի և դառնա «կուսակցական», ավելի ճիշտ թայֆայական մի բույն։ Խմբագրական կազմի մեջ մտնող մարդիկ բոլորն էլ, բացի քեզնից և Դավթից բոլորը, կարող են երևի դաշնակների հետ յոլա գնալ, եթե միայն հայտնի կամ «ծպտյալ» դաշնակ չեն. քեզ կչեզոքացնեն, ինչպես արեց «ազնվագույն» և «սքանչելի» Հակոբյանդ, իսկ Դավթին вон կանեն առանց այլեվայլության (քեզ կստիպեն, որ հեռանաս՝ ինչպես առաջ?)։ Չեմ ուզում, որ այս «մարգարեությունս» ուղիղ դուրս գա, բայց վախենում եմ «դանայացիներից և ընծա բերելիս» ...Տացե Աստված, որ մի շնորհքի բան լինի—ո՞վ ուրախ չի լինի...

Այդպես, սիրելի իմ Ցել, ապրում ենք ինչ-որ չնչին երազներով— անգործնական ու թշվառ մարդիկ, իսկ գործի գլուխ են