Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/250

Այս էջը հաստատված է

գ. Ադոնցին — մի հոդված (մանրամասները կպարզենք վաղր, մյուս օրը, երբ տեսնվենք նրա հետ)։

Բացի այդ, որոշվեց ժողովածուի քննադատական բաժնում ղեկավարվել գլխավորապես ընդհանուր գրական հարցեր դնելու տեսակետով և ոչ մասնավոր հեղինակների բնորոշումներ և գնահատություններ տալու: Եվ առանձնապես ուշք դարձնել այն հարցերի վրա, որոնք ոչ միայն անցյալն են լուսաբանում, այլև որոշ առաջողություններ, որոշ սկզբունքներ են պնդում ներկայի և ապագայի Նկատմամբ։ Դրա համար Ցոլակին առաջարկել ընտրել թեման՝ այդ աչքի առաջ ունենալով և ղեկավարվել այդ սկզբունքով։ Սակայն, իհարկե, չսահմանափակելով մեզ և վերապահելով իրավունք տպելու և այնպիսի հոդվածներ, որ այդ սկզբունքին համապատասխան չեն, բայց լավ են։

III Անմիջապես ձեռնարկել թղթի հարցը լուծելուն և դրա համար անել եռանդուն քայլեր։ Եթե հարմար (թե գնի, թե՛ տեսակի և թե՛ ուղարկելու տեսակետից) թուղթ ճարվի, իսկույն պայման կապել և վերցնել։ Այդ աշխատանքը այստեղ մենք կանենք, իսկ այդտեղ դու պիտի անես։ Մենք թե որ գտանք, անմիջապես կուղարկենք քեզ օրինակը (օбразец), որ հավանությունդ տաս և անմիջապես փող ուղարկես, որպեսզի գնենք կամ պատվիրենք, իսկ այդտեղ դու նույնը կանես, մեզ նույն ձևով տեղյակ կացուցանելով թղթի մասին նույն ձևով։

IV Հայտարարության մեջ նյութեր ուղարկելու համար տալ իմ հասցեն, եթե դու Կովկաս գնալու ես, որպեսզի նյութերը չթափառեն Կովկասից Մոսկվա և հետո նորից Կովկաս և այլն։

V Ուղարկել Վահան Տերյանին 100 ռուբլի ավան:

Պ. ՄԱԿԻՆ83ԱՆ
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ


140. ՆՎ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

<1916, մայիսի առաջին կես, Պետրոգրաղ>

Սիրելի Նվարդ

Հիվանդությունս, որի մասին քեզ հասել է լուրը, սուտ բան չէ։ Ինչ եկել եմ Եովկասից, ինձ շատ վատ եմ զգում, իսկ վերջին