270 է, այլ՝ 370 և որ Դուք «հենց հիմա» մեկնել եք կայարան։ Սակայն չնայած այդ «հենց հիմա» —ին, մենք Ձեզ չգտանք մինչևիսկ կայարանում և, ինչպես ասում են, «ձեռնունայն» վերադարձանք մեր տունն ու բունր։ Ինձ համար շատ վրդովեցուցիչ էր, որ այդպես եղավ։ Ուզեցի սույն բացատրոլթյունր գրել Ձեզ, սակայն սիրտ չարի և միայն Գերասիմ Սերգեևիչին գրեցի՝ բացատրելով իմ չգալու պատճառը և խնդրելով ներողություն խնդրել Ձեզնից, որը, հուսով եմ, նա կատարել է։ Ես շատ կցավեի, Իոաննա Մատվեևնա, եթե Դուք կամ Վալերի Յակովլևիչը իմ չներկայանալը համարեք անուշադրություն դեպի Ձեզ։ Հուսամ, թե սույն բացատրությունից հետո (որի համար նույնպես խնդրում եմ՝ ինձ չհայհոյել որպես պեդանտի) դա չի լինի։ Շատ ափսո՜ս, որ Դուք չգտաք մեր բնակարանը։ Դե ես չուզեցի Ձեզ ինձ մոտ հրավիրել, երկյուղելով, որ Ձեզ համար մեր տանը տաղտկալի կլինի, մանավանդ որ վերջին ժամանակներս իմ կինը հաճախ է թախծում Ձեզ հայտնի պատճառով։ Ընդհանուր առմամբ ես անբավական եմ այն ընդունելությունից, որ Վալերի Յակովլևիչին այստեղ ցույց տրվեց, և կարծում եմ, որ դասախոսությունը տեղի կունենար լեփ-լեցուն դահլիճում, եթե միայն չլիներ այն կազմակերպող դամաների օտարոտի ցանկությունը՝ հարմարեցնել համագումարի ավարտմանը ճիշտ չե՞մ ասում, Երևանում անհամեմատ լա՛վ էր։ Իմ երևանցի ծանոթները գրում են, որ Երևանը մինչև հիմա ապրում է այդ հաճելի հիշողությամբ։ Եվ ես հավատում եմ դրան։ Այնտեղ տգիտությունը քավվում է անկեղծ ոգևորությամբ և սիրով, իսկ այստեղ չգիտեմ ինչով։ Դու՛ք մտածեցեք՝ ընթրիքի ժամանակ (այստեղ «Հայկական կրուժոկում») մեր թամադան բանից դուրս է գալիս չի իմացել, թե ով է Սոլոգուբր։ Գերասիմ Սերգեևիչը սիրով բացատրել է նրան և դրանից հետո նա առաջարկել է Սոլոգուբի կենացը։ Ա՛յ թե սա ի՛նչ հասարակություն է։ Ու մինչդեռ դրանք բոլորը համալսարանականներ են, ռուսական համալսարաններից։ Սակայն, ժամանակն է ավարտել իմ գրությունը։ Հա՞, Ձեր նամակը բոլորովին պատահմամբ ընկավ ձեռս, քանի որ հասցեն Դուք սխալ եք գրել։ Իսկ Վալ. Յակովլևիչի գիրքը, որի մասին Դուք գրում եք՝ խոմ բնավ չեմ ստացել։ Դա շատ ցավալի է։ Ինչպես տեսնում եք, ճակատագիրը հետապնդում է ինձ։ Ահա իմ ճիշտ հասցեն՝ Пет. Стор., Б. проспект, д. 20, кв. 10
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/255
Այս էջը հաստատված է