Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/256

Այս էջը հաստատված է

Ըստ երևույթին ամառս կլինենք Պիտերում, քանի որ ես կապված եմ աշխատանքով։

Խորին շնորհակալություն Ձեզ, Իոաննա Մատվեևնա, և Վալերի Յակովլևիչին՝ հիշողության և ուշադրության համար։ Կինս բարևում է Զեզ և Վալ. Յակովլևիչին։

Ձեզ անձնվեր Վաճան Տերյան

Ինչու այդպես ուշանում է Ձեր ժողովածուն էլ սպասելու համբերություն չկա։ Թեպետ դա ձեռնտու է «մեր» ժողովածուի համար, սակայն Ձերը չէ՞ որ բնականաբար ավելի է հետաքրքրում ինձ, քան «մերը» և շատ եմ ուզում, որ Զերը մերից լավր լինի։ Պողոսից ճանապարհից երկու բացիկ եմ ստացել, իսկ դրանից հետո ահա երկու շաբաթ է ոչինչ չեմ ստացել, բայց սպասում եմ անհամբեր, որովհետև ինձ պետք է նրա հասցեն։ Երևի նա որոշել է գրել Վանից։

Վ. Տ.

Եղա Գորկու մոտ, և նա շատ գովեց Վալերի Յակովլևիչին և նրա վերջին գիրքը ...Ես շատ ուրախ եմ դրա համար։

Վ. Տ.


144. ՆՎ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

<1916, մայիսի վերջ — հունիսի սկիզբ, Պետրոգրադ>

Սիրելի Նվարդ

Նամակդ ստացա միաժամանակ Պաոլոյի նամակի հետ։ Այս րոպեիս գրելու առանձին հավաս չկա, բայց ուզում եմ, որ նամակս դեռ Թիֆլիսում ստանաս։ Այստեղ դեռ անձրև է ու ցուրտ։ Իմ բախտն է դա։ Բոլորովին տարբերություն չկա այսպիսի գարնան և աշնան մեջ, եթե չհաշվենք «սպիտակ» գիշերները, որ իրոք լավ են։

Վերջին երկու-երեք շաբաթը, գուցե և ավել, զբաղված էի