Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/260

Այս էջը հաստատված է

Այդպես էլ եղավ։ Եվ ահա գրում եմ, թեև չգիտեմ, նամակս ձեզ Ցարիցինում կգտնի՞։

Դուք դեռ Կովկաս գնալու որոշումը չե՞ք փոխել։ Գուցե փոխեք և Կովկասի փոխարեն գնաք Ֆինլա՞նդիա։ Դա շատ լավ կլիներ, ես էլ ձեզ հետ կգնայի մի փոքր հանգստանալու և ուժ հավաքելու։ Ասենք, հիմա ես ինձ համար աշխատանք եմ որոնում և չգիտեմ, թե ինչպես կսարքվի այդ ամենը։ Սակայն մեզ մոտ՝ Պիտեր գալու ձեր առաջվա ցանկությունը, հուսով եմ, կկատարեք անկախ այդ բոլորից։

Գրեցեք, սիրելիս։ Առայժմ, ամենայն բարիք։

Համբուրում եմ։
Ձեր Վահան


146. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

1916, 7 հունիսի, Պետերբուրգ

Սիրելի Կարեն

«Ավանցս» ստացա շնորհակալությամբ։ Զարմացած եմ, որ Պավղոսը մեր հայտարարությունը միայն «Մշակ»-ում է տպել։ Հավանորեն կա մի պատճառ, այլ կերպ հազիվ թե նա այդպես վարվեր։ Բայց դա լավ չէ։ Նույնիսկ այն տեսակետով, որ շատերը «Մշակ» չեն կարդում։ Ինչևէ։ Երևի կգրե պատճառները։ Երեկ ես մի բացիկ ստացա, ուր գրում է, որ «գնում» է (երևի Վան) և խոստանում է այնտեղից հանգամանորեն գրել։ Ինչպես գրել ես «папка»-ի մասին, այնպես էլ կանեմ. «Գարուն»֊ի գործերը կհավաքեմ ի մի, բայց առայժմ դեռ դժբախտաբար հավաքելու բան չկա, տեսնենք, ե՞րբ կգա։

Անշուշտ կարդացիր Պաոլոյի հոդվածները «Մշակ»-ում և Շիրվանի հոդվածը մեր Ժողովածուի մասին։

Ձեր Ժողովածուն աշնանն է հետաձգվում—շատ ցավալի է, թեև մեր Ժողովածուի համար դա ձեռնտու է։

Ի՞նչ ես անում դու և ի՞նչ նորույթ կա Մոսկով պայծառ քաղաքում ։ Մեզանում ոչինչ նոր չկա։ Բոլորը նույնն է։ Ես էլ այս