Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/261

Այս էջը հաստատված է

ամիս քիչ ազատ եմ և «նիվթ» եմ պատրաստում «Գարուն»-ի և Բաքվի ծրագրվող ժուռնալի համարի Ցոլակը գրում է, որ այդ ժուռնալը անպատճառ գլուխ կգա։ Սպասենք ու տեսնենք։

Մնո՞ւմ ես այդտեղ, թե գնում ես։ Եթե գնում ես` ե՞րբ և ուր։ Տեղեկացրու։ Առայժմ այսքանը։ Գրիր։ Ողջ լեր։

Քո Վահան

P. Տ. Հավանորեն Պողոսը դեռ էջմիածին չի եղել (վերջին նամակին նայելով), երևի դրա համար էլ թղթի հարցը չի լուծել կամ այդ մասին բան չի գրել։ Երևի շուտով լուր կտա։

Վ.


147. Վ. ԲՐՅՈԻՍՈՎԻՆ

<1916, 11 հունիսի, Պետրոգրադ>

Մեծարգո Վալերի Յակովլևիչ

Սրտանց շնորհակալ եմ գրքի՝ համար, որ, վերջապես, այդքան թափառումներից հետո հասավ ինձ։ Շնորհիվ դրան ես ընդունեցի այն որպես մի լավ ծանոթուհու, քանի որ այդ ժամանակամիջոցում ես արդեն ծանոթ էի նրան։ Դրա փոխարեն իմ սպասելիքը միանգամայն պարգևատրված է այն սիրալիր ու ինձ համար թանկ մակագրությամբ, որով Դուք զարդարել եք Ձեր նվերը։ Վաղուց հետե սիրելի պոետի նոր գիրքն զգացումներ է առաջացնում, որոնք հիշեցնում են այնպիսիք, ինչպիսիք մարդուս համակում են երկար բաժանումից հետո վաղուց սիրելի կնոջ հետ հանդիպելիս։ Այն բոլորի հետ, ինչ քեզ թանկ էր ու սիրելի նրանում, դու ինչ-որ նոր բան ես գտնում, և նա արդեն մի ուրիշ տեսակ է սիրելի քեզ, կարծես նա բոլորովին նոր է—և՛ նա է, և՛ նա չէ, և այնպես խորունկ թարմացած է սերը։ Ահա այսպես ընդունեցի Ձեր գեղեցիկ գիրքը, ուր՝ այն ամենի հետ, ինչ ինձ սիրելի էր Ձեր պոեզիայից, այնքան շատ թարմացուցիչ բաներ կան։ Այս բոլորի համար ես անկեղծ ու խորապես երախտապարտ եմ Ձեզ, թանկագին Վալերի Յակովլևիչ։