պոեզներն են, որ վաղուց ուզում էի ուղարկել քեզ։ Ես սիրում եմ՝ այդ պոետեսային—սիրիր նրան և դու, նա արժանի է մեր երկուսի և արվեստը սիրողների սիրուն։ Մի անգամ նրա հետ ծանոթացա, և նա կանչեց մոտը՝ խնդրելով, որ գիրքս էլ հետս տանեմ, բայց ես «անկյալ»աբար մինչև այժմ չեմ գնացել։ Հիմա կարծեմ նա Ղրիմ է և հիվանդ։ Գրական նորույթներին վերջերս ինքս չեմ հետեվում, այնպես որ առայժմ թողնում եմ զեկուցումս, թեև առանձին ուշադրության արժանի բան չկա, այնպես որ «հրատապ» հաղորդելու էլ կարիք չկա։ Բրյուսովի նոր գիրքը երևի դուք էլ ստացած կլինեք։ Ահարոնյանի «Բաց նամակ»-ը, ես կասեի «անամոթ նամակը», կարդացի։ Վրդովեցնում է ինձ նրա բացարձակ չարամտությունը։ Նրա նպատակը պարզ է—վարկաբեկել մեզ հասարակության աչքում։ Հավանորեն նա լավ գիտե ֆրանսերեն առածը, թե՝ «բամբասեցեք, բամբասեցեք—մի բան կմնա դրանից» (այսինքն որքան էլ հերքվի, էլի մի բան, մի նշույլ կմնա։)։ Իհարկե ամենից ամոթալին նրա նամակում այն է, որ նա, իմանալով, որ ժողովածուի իսկական խմբագիրը Գորկին է, քնքշորեն նրան բաժանում է մեզնից և մեղքը գցում «կազմողների» վրա։ Բայց ախր եթե մեղք կա—դա պետք է նա վերագրեր Գորկուն և իր թարգմանչին—Քալանթարին, ի՞նչ կապ ունենք նրա պատմվածքի հետ ես կամ Պողոսը' մենք ոչ թարգմանել ենք այդ պատմվածքը, ոչ ուղղել։Թարգմանել է Քալանթարը, ուղղել ու կրճատումներ (շատ քիչ և միշտ հաջող) արել Գորկին։ Եվ ինչ անամոթություն—կարծես մենք ինչ֊որ պատահական աֆերիստներ ենք, որ (չգիտեմ ի՞նը նկատումով ու նպատակով) Գորկուն կպել ենք և նրան մոլորեցրել։ Ախր մոլորեցնելու ի՞նչ կա այստեղ։ Քալանթարը թարգմանել է, իսկ Գորկին այդ թարգմանության մեջ որոշ կրճատումներ է արել (կրկնում եմ, շատ քիչ և այն անվնաս, ինչպես և մյուս գրվածներում)։ Իսկ Գորկին ի՞նչ հաշիվ ունի Ահարոնյանի հետ (եթե ենթադրենք, որ մենք ունենք)։ Ես անձնապես ընտրություն էլ չեմ արել նրանից, այլ տվել եմ նրանց (հրատարակիչներին և Գորկուն) հղած թարգմանությունները ռուսերեն և ֆրանսերեն և ասել եմ, որ իրանք ընտրեն, քանի որ ես այդ գրողից ընտրություն անել չեմ կարող, որովհետև նրան չեմ ընդունում և չեմ սիրում։ Ուրեմն ինչ վերաբերվում է ինձ և Պողոսին—մենք ոչ մի առնչություն չենք ունեցել այդ թշվառ պատմվածքի հետ։ Բայց Գորկու և Քալանթարին
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/263
Այս էջը հաստատված է