Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/267

Այս էջը հաստատված է

151. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1916, 7 հուլիսի

Անտենկա

Սպասում եմ ձեր գալստյանը, թեև այդ գալուստը սկսել է նմանվել «շահնշահի» գալստյանը», ինչպես ասում են մեզանում, երբ չափազանց երկար են սպասում և ոչ մի կերպ չեն գալիս։ Կայարանից եկեք ուղղակի մեզ մոտ։ Համենայն դեպս ոչ մի տեղ չիջևանեք նախքան ինձ հետ տեսնվելը, լսո՞ւմ եք։ Դե ահա, եկեք վերջապես, ձանձրացել եմ սպասելուց։ Առայժմ, սիրելիս, ամենայն բարիք։ Բարևեցեք ձերոնց բոլորին ինձնից և Սուսաննայից։

Ձեր Վ. Տ.


152. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

1916, 12 հուլիսի, Պետրոգրադ

Սիրելի Կարեն

Պատրաստել էի նոր նյութեր քեզ ուղարկելու, բայց երբ կարդացի վերջին կարգադրությունը զորակոչի մասին՝ տարակուսանքի մեջ ընկա-գուցե գնացել ես կամ գնալու ես—ուստի առայժմ չեմ ուղարկում և կսպասեմ քո պատասխանին։ Պաոլոյից նամակ ստացա Վան քաղաքից։ Նորույթ չկա։ Էջմիածին չի կարողացել մտնել և թղթի մասին խոսել, բայց խոստանում է վերադարձին այդ անել—այժմ արդեն շատ չի մնա երևի Վան, կարծում եմ, որ օգոստոսին կդառնա։ Քո ուղարկած թուղթը, իհարկե, ընդունելի պիտի համարենք, եթե այլ ճար չլինի։ Սակայն այդ բոլոր հարցերը առայժմ թողնում եմ մոտիկ ապագային, երբ կգրես քո գործերի դրության մասին և քո ուր լինելու մասին։ Առայժմ, ուրեմնցը։ Դրիր շուտ և երկտողով հայտնիր, թե ինչպես է լինելու գործերըդ և մեր գործերը-այն ժամանակ ավելի հանգամանորեն կգրեմ։

Քո Վահան