Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/287

Այս էջը սրբագրված չէ

գումար և կրկնակին իսկ ծախսեք։ Ինչևէ, ես պնդում եմ, որ ինձ ուղարկեք (եթե, իհարկե, այդ հարցը դնելը հարմար է քեզ համար խմբագրության մեջ) 200 ռ.։ Անշուշտ հայ գրողը հնար չունի իր ասածը պնդելու և ստիպված ընդունելու է ձեր պայմանները (օրինակ, որ 100 ուղարկեք 200֊ի տեղ), բայց ես կխնդրեի չօգտել ձեր ձեռքում եղած այղ հնարավորությամբ և կատարել իմ ասածը։ Եվ թե ուրեմն հարմար է այդ հարցը օր առաջ լուծել տուր և հենց որ կստանաս փողը՝ հեռագրով փոխադրիր։ Աշուն ժամանակ է—կարիքներ անթիվ ու անհամար։Միևնույն ժամանակ գրիր, թե ե՞րբ ուղարկեմ գրվածներս և ես կշտապեմ ուղարկելու։ Թարգմանում եմ Շոթա Ռուսթավելիի «Ընձենավոր»֊ի նախերգանքը: Ունեմ մի քանի նոր (և իմ կարծյոք հաջող) պոեզներ և Բոդլերի արձակ պոեմները—հերթով կուղարկեմ—առաջ պոեզներս ու Բոդլերը, հետո Ռուսթավելին (վրացերենից եմ թարգմանում իհարկե և պահպանում եմ ձևն ու չափը): Վերջինը ուզում եմ նախ Մառին ցույց տամ, հետո հղկեմ ու ղրկեմ։ Կաշխատեմ գոհ կացուցանել ձեզ, եթե դուք ևս փոխադարձաբար չզլանաք իմ պահանջը կատարել։ Ինչևիցե։ Արա՛ և գրիր—մի ծուլանա։ Ես այժմ զբաղված եմ։ Շուշանիկը պաշտոնին է գնում և նորույթ չկա։ Պողոսր գրում է, որ գալու է Պիտեր։Չդիտեմ ո՞ւր պիտի տպենք «Գարուն»-ը, առաջ ուզում էինք էջմիածին տպել, հիմա ծրագիրր քանդվեց։ Մոտ օրերս Օնիկը եկել էր Պետրոգրադ, և նրա կինն էլ եկել էր Թիֆլիսից—գնացին «ի միասին» դեպի Դվինսկ։

Երեկ մոտս էր fn Մազմանյանը։ Լավ տպավորություն թողեց վրաս, բայց շատ
ЗЗбИТЫЙ-ի տպավորություն է թողնում։ «Սալյդաթ» է այստեղ։ Դեռ սովորելու շատ բան ունի, բայց աշխատասեր է երևում և ուզում է սովորել։ Ես, իհարկե, նրան ձեռիցս եկած «օգնությունն» ու գգվանքը չեմ զլանա։ Լավ տղա է երևում։ Էլ ի՞նչ

ւգրեմ—չգիտեմ։ Ողջ լեր։ Բարև արա ձերոնց բոլորին, եթե մոտդ են։

                               Խնդա՛լ
                                                                 Քո Վահան
   Գրիր: Հասցես մշտապես՝ Пет. Стор., Б. проспект, д. 20,

кв. 10

                               ինձ
                                (Вагану Териан)