Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/289

Այս էջը հաստատված է

Սա իմ պաշտոնական պատասխանն է, եթե քեզ հանձնարարված է եղել ինձ առաջարկելու, որ աշխատակցեմ։ Քեզ, իբրև Ցելի, կարող եմ ասել, որ եթե ես անցյալ նամակումս աշխատում եմ համոզել քեզ, որ 200 ռ. շատ չէ, դա անում եմ մեր մեջ և այսպես ասած տնավարի։ Բացի այդ, ես սկսել էի հաշտվել 100 ռ, ստանալու մտքի հետ (քո գրելուց հետո) միայն ծայրահեղ կարիքից ստիպված։ Այժմ ես գտնում եմ, որ այդ անիծյալ կարիքից ստիպված հայ գրողը դառնում է ամենաանխիղճ շահագործումի օբյեկտ։ Դրան վկա այն, որ ձեր խմբագրությունը «դրակոնական» է համարում Շիրվանզադեի՝ 500 ռ ավանս պահանջելը, որի փոխարեն նա խոստանում է ձեզ մի վեպ և դրամա: Եթե Շիրվանզադեի աշխատակցությունը ցանկալի է ձեզ «ճշմարտապես և ոչ կարծյոք», ապա պետք է ապշել, որ դուք «դրակոնական» պայման եք համարում նրա 500 ռ. պահանջելը (եթե, իհարկե, միայն դա է նրա պայմանը)։ Եթե ձեր ամսագիրը կուսակցական կամ ֆրակցիական լիներ, խնդիրը քիչ այլ կերպ կլուծվեր—նրանք, որ համակրում են, կարող էին աշխատակցել և ձրի՝ ցանկալով ուժ տալ կուսակցական գործին։ Ձեր «Գործ»-ը այդպես չէ, ուստի եթե հայ գրողի ամենահամեստ պայմանները դուք ոչ միայն չեք ուզում ընդունել, այլև մի տեսակ մեծամտության հետևանք եք համարում նրա պայման դնելը, ապա ուրեմն դուք լավ չեք գիտակցում ձեր անելիքը: Ըստ երևույթին ձեր խմբագրության մեջ էլ իշխում է այն կարծիքը, որ եթե դուք հնար եք տալիս հայ գրողին գրելու մի ամսագրում և ձեր քմահաճույքով որոշված ողորմելի հոնորարը ստանալ, արդեն՛ այնպիսի մեծ գործ եք անում, որ հայ գրողը պիտի աչքերը փակած ձեր գիրկն ընկնի։ Դա հին, սխալ և, որ ավելի ցավալի է, վատ տեսակետ է, հատուկ մեր զզվելի բուրժական ինտելիգենցիային նույնքան անկուլտուրական, որքան և ցինիկ, և հայ գրողի առաջին պարտավորությունն է այդ տեսակ ազգասերներից հեռու փախչել նրանք չեն սիրում հայ գրականությունը և հայ գրողին արհամարհում են։ Դուք կասեք (խոսքս քեզ չի վերաբերվում, իհարկե) փող չկար այդքան, իսկ ես կպատասխանեմ փող կա, իսկ եթե դուք չեք կարող գտնել այնքան փող, որ «Գործ»֊ի ամենահամեստ պահանջները գոհացնե — մի հրատարակեք։ Համոզված եմ, որ քեզ նորույթ չեմ ասում, բայց ուզում եմ,

19 Վ. Տերյան, Տատ. IV