Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/290

Այս էջը հաստատված է

որ հասկանաս իմ պատասխանի իմաստը և հիմքը։ Բացի այդ, ինձ ձեռնտու էլ չէ այլ կերպ ձեզ նյութ ղրկելը։ Ես պիտի ղրկեմ ձեզ «ոտնավորներ, որից դուք ընտրելու եք մի երկու բան և для разнообразия տպելու, որի համար ես 75—20 ռ. հոնորար պիտի ստանամ։ Извините, дураков нет. Եթե ձեր գործը տևելու է գոնե մի տարի, ապա մի՞թե մի մշտական և ցանկալի աշխատակից 200 ռուբլու բան չի տա ձեզ։ Եթե դուք գրողին չեք հավատում 200 ռ., ինչո՞ւ ձեզ նա պիտի հավատա իր աշխատանքի արդյունքը։ Դու գրում ես—ղրկիր կընդունենք և փողը իբր հոնորար կուղարկենք, ни в коем случае. Եթե ձեզ հարկավոր է գարանտիա, ապա ինձ առավել ևս անհրաժեշտ է գարանտիա, վասնզի ես գլուխ չունեմ հետո ձեզնից հոնորար պահանջելու (և ումի՞ց պիտի պահանջեմ), եթե վաղը ձեր թերթը «лопнет»: Իսկ եթե դուք մտադիր եք մի երկու համար միայն լույս ընծայելու «պրոբի» համար և ձեզ հարկավոր են նմուշներ բոլոր գրողներից, ներեցեք, այն ժամանակ ձեզ կառաջարկեմ այնպիսի պայմաններ, որոնք ձեզ կթվան ոչ թե «դրակոնյան», այլ հավանաբար «լենկթեմուրյան»։] Մի խոսքով, իմ սիրելի Տել, ձեր պայմանները не сходные, եթե դա ձեր վերջնական վճիռն է։

[Ինձ ձեռնտու չէ մի քանի ռուբլու համար ձեռներս կեղտոտել։ Ինձ համար շատ ավելի շահավետ է բանաստեղծություններս լույս ընձայել առանձին — գոնե թարմ կլինեն—այդ կարևոր է։ Նույնը, իհարկե, վերաբերվում է և բոլոր գրողներին։ Իհարկե, դուք կգտնեք շատ գրողներ, որոնք «հեշտ» են ստեղծագործում–Աստված նրանց հետ։ Հաջողություն եմ ցանկանում։ Իսկ իմ և ձեր ճանապարհները ըստ երևույթին տարբեր են։ Սա ստացվեց, թերևս ոչ թե բացատրություն, այլ դառը գանգատ։ Ինչ անեմ, թող մի թե քեզ չեմ կարող գանգատվել, Տիլ։ Եվ մի՞թե «խղճալի» չի մեր վիճակը։ Մտաբերում եմ սրիկա Ֆլինկի բառերը — «խղճուկ ժողովուրդ եք, և ձեր լեզուն էլ խղճուկ է»։ (Ո՛չ, լեզուն խըղճուկ չէ, բայց մենք, համենայն դեպս, իսկապես խղճուկ ժողովուրդ ենք)։ Երբ ինձ իր հարգանքն է մատուցում շիրակցի պանիների մի խումբ, մինչև հոգուս խորքը հուզվում եմ, և ինձ հարկավոր չեն նրանց հարգանքի անկեղծության ապացույցներ, և ինձ հուզում է, երբ տեսնում եմ, որ Երևանի գիմնազուհիները գրեթե բոլորը անգիր գիտեն իմ բանաստեղծությունները։ Բայց երբ