Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/292

Այս էջը սրբագրված չէ

տըրություններս ու գանգատներս միտդ պահիր—И СОЧуВСТВуЙ» [Մենք պետք է մխիթարվենք միայն այս փոխադարձ կարեկ- ցոլթյամբ, ուրիշ ոչնչով, ճիշտ չէ՞] Ֆիզիկապես ինձ վատ եմ զգում։ Բանն այն է, որ բոլորովին քայքայվել է առողջությունս և բոլորովին հալ չի մնացել վրաս։ Հավանական է, որ առժամանակ թողնեմ պարապմունքներս մի տարով և գնամ մի կողմ հանգստանալու և առողջանալու։ Բժիշկը դեռ գարնանն ասաց, որ անհրաժեշտ է այստեղից հեռանալ և լուրջ բժշկվել, ես գլուխ չդրի այժմ օրավուր զգում եմ, որ բանս վատ է և չեմ կարողանա երկար դիմանալ։ Բժշկի ասելով у МеНЯ КЭТЭр ЛеГКИХ — չգիտեմ որքան լուրջ բան է, բայց շատ վատ եմ զգում ինձ, մանավանդ վերջին օրերը։ Նյարդերս որ միանգամայն անտանելի են դարձել։ Ինչևէ։ Գրիր, սիրելիս, իմ միակ մխիթարոլթյունը դուք եք, եթե դուք էլ չլինեք, չգիտեմ ի՞նչ է լինելու իմ հալը։ Ողջ լեր և մի նեղանար այս վերջին նամակներիս համար— էլ ո՞ւմ կարող եմ այսպիսի նամակ գրել, եթե քեզ էլ չգրեմ։

                  Քո Վահան
 158. Ց. ԽԱՆԸՄԴՏԱՆԻՆ

<1916, սեպտեմբերի կեսեր, Պետրոգրադ> Սիլլելի Ցել Որչափ որ անսպասելի, նույնչափ տեղին և ուրախալի եղավ ավանսդ։ Թեև իսկույն շոգիացավ այդ գումարը, բայց եթե չլի֊ ներ... չգիտեմ ինչ էր լինելու։ Ես վաղուց վճռել եմ, որ Տերը հո֊ Վանի է ինձ և միշտ հասնում է նեղությանս ժամին։ ճիշտ է, եր֊ բեմն քիչ ուշանում է, բայց ի՞նչ արած—գոնե այս անգամ շատ չոլ֊ ջացավ։ Երկար գրելու ժամանակ չունեմ այժմ, ուստի <րբա մ բա֊ ոակությունր» թողնում եմ և անցնում գործին։ Մինչև ամսի 20—25-ը քննություն ունեմ, ուստի հնար չեմ ունենա արտագրելու պոեզներս։ Բայց հենց որ ազատվեմ, կնստեմ ու մի կամ երկու օրում կտպեմ քեզ համար մի 15 բան, որ քո ճաշակով ու հայեցողությամբ ներկայացնես ու տպես ինչպես վայել 292