Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/298

Այս էջը հաստատված է

Մենք ողջ ենք։

Ողջ լեր և դու, և գրիր:

Քո Վահան

Պաոլոյին երևի տեսած կլինես, եթե ոչ ապա աշխատիր տեսնվել հետը և ի միասին որոշեցեք մեր անելիքն ու ձեր ռեզոլյուցիան հայտնեցեք ինձ։

Վահան


162. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
<1916, նոյեմբերի կեսեր, Պետրոգրադ>

Սիրելի Ցել

Սրտանց շնորհակալ եմ ձեր որոշումների համար, մանավանդ «մաքսիմում»-ի, որ «լեստնո» էր ինձ համար և որի համար անշուշտ մեծապես պարտական եմ քեզ և Դավթին, երկուսիդ էլ, մեծ շնորհակալություն ձեր «լեստ» կարծիքի և գնահատության համար, որ ոչ միայն խրախուսիչ ու սփոփիչ է, այլև, հավատացնում եմ քեզ, շփոթեցուցիչ—քանի որ «ազնվությունը պարտավորեցնում է», այնպես չէ՞։ Անշուշտ նյութականն էլ ինձ համար մեծ նշանակություն ունի ներկա նեղ օրերում, բայց լոկ այն չափով որ չափով կարիքն է ճնշում, իսկ գլխավորապես ես ինձ բարոյապես մխիթարված եմ զգում այդ վերաբերմունքով ու որոշումներով:

Գալով գործնականին, հայտնում եմ, որ ես կգերադասեի երկու նվագ ստանալ ավանսը—ինչպես որ դուք առաջարկում եք։

Միայն չգիտեմ՝ ստացածս հաշվելո՞ւ եք, թե ոչ (ասում եմ այս, որովհետև քո նամակներից մեկում գրել ես, որ ուղարկած նյութս գրեթե ծածկում է ստացածս գումարը)։ Ինչևէ, պարզիր այդ և ինձ հասանելիք փողն անմիջապես ղրկիր: Հա, չմոռանամ այդ հասանելիքից 25 ռուբլի տուր Դավթին — նրա գրքերի փողն ստացել եմ (բացի երկու գրքից, որոնցից մեկը մնում է, մյուսի փողը չեմ ստացել դեռ, սակայն կստանամ) և մնացյալը փոխադրիր