Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/301

Այս էջը հաստատված է

չկորչեն-ափսոս են։ Ավելի լավ կլինի եթե ղրկես։ Չմոռանաս։

Նամակիս հետ մի նամակ էլ ձեր խմբագիր համար եմ ղրկում–հանձնիր ում հարկն է։


163․ Ց․ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1916,5 դեկտեմբերի Թիֆլիս

Սիրելի Ցոլակ

Ինձ համար իսկ անսպասելի եղավ այսքան շուտ գալս։ Բանն այն է, որ պատահմանբ գնացի բժշկի մոտ (ավելի ճիշտ՝ տարան ինձ բժշկի մոտ), և նա գտավ, որ ես տուբերկուլոզ ունեմ և հրամայեց իսկույն հեռանալու Պետրեբոլից ու գնալ Սուխում սանատորիա ու լուրջ բժշկվել։ Գնացի Մանուխինի մոտ (Գորկու բժշկի), և նա նույնն ասաց։ Դրա համար շտապ եկա Կովկաս ու, վասնզի Սուխում անհնար է գնալ, վճռեցի այստեղ խորհրդակցել բժիշկների հետ ու գնալ Աբասթուման։ Բայց բժիշկներն ասին, որ այնտեղ հարմարություն չկա և խորհուրդ տվին Կիսլովոդսկ գնալ։

Հիմա մի քանի օրից գնալու եմ Կիսլովոդսկ։ Բաքու գալուցս առաջ կհեռագրեմ-եկ կայարան–տեսնվենք․ ամեն ինչ կպատմեմ։ Ղարկածդ փողն ստացա ավելի քան кстати–շատ շնորհակալ եմ։ Ողջ լեր։ Ողջույնս իմ և Շուշանիկի–Վարյային և բալիկիդ։

Քո Վահան


164․ Ց․ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

‹1916› 9 դեկտեմբերի, Բաքու

Սիրելի Ցոլակ

Ըստ երևույթին մեր հեռագիր չես ստացել. կամ ուշ կստանաս. կայարանում չկայիր։ Գնում եմ Կիսլովոդսկ։ Սուսաննան կգնա Ստավրոպոլ ու այնտեղից մի 10 օրից Պետրոգրադ, իսկ ես